Որ չը տեսնողները տեսնեն , և տեսնողները կուրանան
( Յովհաննէս ԳԼ . Թ (9յ) համար 39- 41 )
   Յիսուսը ասեց . Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը , որ չը տեսնողները տեսնեն , և տեսնողները կուրանան :
Երբ Յիսուսը մի կոյրի աչքերը բուժեց այն տեղ ներկայ էին մի խումբ Փարիսեցիներ , և Յիսուսին հարց տւին մենք էլ ենք կոյր . Յիսուսը առիթից օգտւելով ասեց «երանի թէ դուք էլ կոյր լինէիք և ձեր չը տեսնելը յանցանք չէր , բայց դուք կամաւոր ձեր աչքերը փակում էք»;
   Եւ Յիսուսը իր խօսքը շարունակելով որ «երանի որ տգէտ լինէիք , օրենքից և մարգարէութիւնից ոչինչ չիմանայիք , որովհետեւ տգետութեան պաճառով կը արդարանայիք , բայց դուք խոստւանում էք որ օրէնքն ու մարգարէութիւնը հաստատում են իմ քարոզները, և դուք չէք յօժար, սիրով ,,ընդունում իմ քարոզները , ուրեմն դուք կամաւոր հաստատում էք որ ճշմարտութեան մերժողներ էք , և ճշմարտութեան հակառակն է վկայում ձեր խօսքերը» :
   Ցաւալին այն է որ կարծում էինք, որ միայն Յիսուսի ժամանակայ շրջանում են եղել այդ կեղծաւոր փարիսեցիները , բայց այսօր 21-րդ դարում, տեսնում ենք , նրանցից էլ բարձր մակարտակով փարիսեցիներին որ գալիս են մեր համայքում ոչխարների հանդերձներով , բայց ներսից յափշտակող գայլեր են : Իրենց գործերից ճանաչէք :

Տէր Մուշեղ Աւետեան
************