Սուր
Եւ չ’ունեցողը թող իր հանդերձները ծախէ և
իրա համար Սուր առնէ
Քրիստոնեայ հոգեւորակաները կողմից միշտ քարոզւում է ,Քրիստոսի խաղաղութիւնը, լոյսը , սէրը, խոհեմութիւն ու ներողամտութիւնը և կրկնւում է միշտ այս խօսքը ,որ Քրիստոնեան չի կարող Սուր վերցնէ, ըստ այս համարի համաձայն( Մատթէոս ԳԼ .իզ (26) համար 52) որ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն :
Բայց այս համարում( Ղուկաս ԳԼ .իբ (22) համար 35-38 ) Քրիստոսը այսպէս է ասում, իր աշակերտներին. Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, պարկի և կօշիկների , մի թէ կարօտացաք մի բանի, նրանք էլ ասացին, ոչինչի, ապա ասեց նրանց . Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ , այնպէս էլ պարկը , և չ’ունեցողը թող իր հանդերձը ծախէ և իրա համար Սուր առնէ :
Նրանք էլ ասացին , Տէր ահա այստեղ երկու Սուր կայ. և Յիսուսը ասեց նրանց , բաւական է : Եւ համար(50) նի մէջ աշակերտներից մէկը ասեց Տէր , սրով զարկենք. և նրանցից մէկը Քահանայպետի ծառային զարկեց և նրա ականջը կտրեց : Այստեղ հարց է ծակում ինձ համար, թէ ինչ’ու Յիսուսի աշակերտները իրենց հետ սուր էին վերցնում, իմ մտածելակերպէ այսպէս է որ նրանք սուրը կրում էին իրենց անձի պաշպանութեան, և ոչ թէ յարձակւելու համար:
Ինչպէս մեր Հայոց Առաքելական Եկեղեցին այն Զօրավարնեին որոնք սուր են վերցրել յանուն կրօնի և հայրենիքի պաշպանութեան Սուրբ անւանեցին;
Օրինակ, Հայոց Եկեղեցական Իրաւունքը Էջ(719)
Սուրբ հայրերից Աթանասը ոչ միայն թոյլ է տալիս, այլ եւ գովասանքի եւ պատւի է արժանացնում պատերազմի հերոսներին. չորրորդ դարում սկսած մեր բոլոր հայրապետները ոչ միայն թոյլ էին տալիս այդպիսիներին հոգեւորական դառնալ, այլ եւ ինքեանք անձամբ Սուր ի ձեռին պատերազմում էին թշնամիների դէմ' պաշտպանելով հայրենիք եւ եկեղեցի, այդ պէս էին Ներսէս Մեծ , Յովհան Մանդակունի, Յովսէփ, Ղեւոնդ Երէց, մինչեւ Ներսէս Ե, Վարդանանց պատերազմում նահատակւածները համարւեցին Սուրբ :
Ուրեմն այն եզրակացութեան ենք գալիս որ Սուր բարձրացնելը յանուն հայենիքի , կրօնի ,և ազգի պաշտպանութեն համար ոչ միայն սխալ չէ այլ անհրաժեշտ է :

Տէր Մուշեղ Աւետեան
************