1 Թեսաղոնիկեցիներ
ԳԼ.Բ (2) համար 5-9
Պօղոս Առաքեալի Խօսքը : Ծանրութիւն Դառնալ
5 Շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղւած, ինչպէս որ Աստւած էլ վկայ է.
6 եւ փառք չփնտռեցինք մարդկանցից, ոչ ձեզնից եւ ոչ էլ ուրիշներից։
7 Կարող էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում։
8 Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել։
9 Եղբայրներ, յիշեցէք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը:

Տէր Մուշեղ Աւետեան
************

2 Թեսաղոնիկեցիներ
ԳԼ.Գ (3) համար 8-12
Պօղոս Առաքեալի Խօսքը : Ես Ոչ Ոքի Հացը Ձրի Չկերայ
8 Եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար.
9 ոչ թէ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանւէք.
10 քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատւիրում ձեզ. թէ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։
11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ-ծոյլ շրջում են դատարկ բաներով հետաքրքրւելով
(Քաւ լիցի մեր հոգեւորականները երբէք ձրիակեր և ծոյլ չեն եղել)
։
12 Այդպիսիներին պատւիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտութեամբ եւ իրենց հացն ուտեն:

Տէր Մուշեղ Աւետեան
************