2 Կորնթացիներ
ԳԼ. Գ (3) Համար2-6
Նորը Գալիս է Սրտի Մարմնեղէն Տախտակների Վրայ
2 Այլ մեր թղթերը դուք էք գրւած մեր սրտերում, ճանաչւած եւ կարդացւած բոլոր մարդկանցից։
3 Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր մեզնից հոգ տարւած եւ գրւած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ։
4Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստւած Քրիստոսի միջոցով.
5 մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը,
6 որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում:

************

1 Կորնթացիներ
ԳԼ. ԺԴ (13) համար 1-9
Մտքով Երեխայ Մի Եղէք
19 Բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր լեզւով։
20 Եղբայրներ, մտքով երեխայ մի եղէք, այլ եղէք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէք չափահաս.
21 որովհետեւ օրէնքի մէջ էլ գրւած է.
22 Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։
23 Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքւի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չեն ասի, թէ դուք գժւել էք:

Տէր Մուշեղ Աւետեան
************