1 Կորնթացիներ
ԳԼ. ԺԳ (13) համար 1-9
Սէրի Գովասանքը
1 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանւեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։
2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։
3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցւածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրւելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։
4 Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում,
5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում,
6 անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ.
7 ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, ամէն բանի համար յոյս ունի, ամէն բանի համբերում։
8 Սէրը երբեք չի անհետանում.
թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի.
9 Որովհետեւ շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում:
Խորանանք այս ասածների վրայ, և առօրեայ կեանքի մէջ գործադրենք, ոչ թէ պատմութեան նման կարդալ և շուտ մոռանալ:

Տէր Մուշեղ Աւետեան
************