Հռոմէացիներ
ԳԼ. (12) համար 9-21
Քրիստոնէական կեանքի կանոները
9 Սէր առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարին հետեւեցէք. 10 եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել.
11 ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգով եռացէք. Տիրոջը ծառայեցէք.
12 յոյսով ուրախացէք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէք.
13 հաղորդակից եղէք սրբերի կարիքներին. հետամուտ եղէք հիւրասիրութեան։
14 Օրհնեցէք ձեզ հալածողներին. օրհնեցէք եւ մի՛ անիծէք.
15 ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ.
16 համերաշխ եղէք միմեանց հետ. բարձր բաները մի խորհիք, այլ խոնարհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք.
17 մէկի չարի փոխարէն չար մի հատուցէք. խորհեցէք բարին բոլոր մարդկանց առաջ.
18 ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէք.
19 ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելիներ, այլ թո՛յլ տւէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրւած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը.
20 այլեւ Եթէ քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին:
21 Թոյլ մի տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին:
Սիրելի ընթերցողներ :
Ամեն մարդ թող իր անձը դատէ, թէ ինչքանով ենք վէրի կէտերը կատարում, որպէսզի մի Հայ Քրիստոնեայ,

Տէր Մուշեղ Աւետեան
************