1 Տիմոթէոս
ԳԼ.Ա համար 3-11
Օտար Ուսմունք չ’սովորեցնէք
3 Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատւէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն,
4 եւ չկապւեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնւած.
5 որովհետեւ պատւիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6 որոնցից խաբեցին ոմանք՝ մոլորեցնելով խօսքերի ունայնութեան մէջ։
7 Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են։
8 Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով։
9 Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,
10 պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան
,
11 վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես:

************

1 Տիմոթէոս
ԳԼ.Դ(4) համար 1-8
Ոմանք Հաւատքից Կ’հեռանան
1Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ
2 տարւած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանւած է,
3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստւած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն.
4 որովհետեւ Աստծու բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում.
5 քանի որ Աստծու խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է։
6 Այս խրատը տալով եղբայրներին Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կը լինես՝ սնւած հաւատքի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար.
7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարւիր. եւ դու քեզ մարզիր աստւածապաշտութեամբ,
8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստւածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը, այս կեանքի եւ հանդերձեալի:

Տէր Մուշեղ Աւետեան
************