1 Տիմոթէոս
ԳԼ.Գ համար 1-5
Եպիսկոպոսը պէտք է, մէ՛կ կնոջ մարդ լինի
1 Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի։
2 Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ,
3 ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռւազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին,
4 որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ
5 իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի :
Հարց? ինչու համար երբ Սուրբ Գրքի մէջ գրւած է որ եպիսկոպոսը կարող է ամուսնանայ, բայց ինչու Հայոց Առաքելական եկեղեցու եպիսկոպոսնները չեն ամուսնանում, բայց ինչու հին ժամանակներում Կաթողիկոսն էլ ամունանում է , ինչպէս Գրիգոր Լուսաւորիչը, և այլն:
Արդեօք կարելի է որ ասել, Հայոց Առաքելական եկեղեցին Սուրբ Գրքի հակառակն է կատարում:
Միթէ գրւած չէ ,որ այս գրւածներից ոչ ոք իրաւունք չունի մեկ բառ պակսացնել կամ աւելացնել կամ հակառակը կատարել
:

************

Տիտոս
ԳԼ.Ա համար 7-14
Եպիսկոպոսն Անարատ, Մաքուր Լինի
7 Քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն մաքուր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ անպատկառ, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռւարար, ոչ շահասէր,
8 այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ,
9 ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին.
10 որովհետեւ անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են.
11 նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել։
12 Նրանցից մէկը, իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։
13 Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ
14 եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին:
Եբրայեցիս ԳԼ ժգ(13) համար 4
Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատւական է և անկողինը սուրբ, բայց շնացողներին և պոռնիկներին Աստւած կ’դատէ :

Տէր Մուշեղ Աւետեան
************