Մենք չենք եկել որ Ծառայել Ժողովուրդին .
Մենք եկանք որ Ժողովուրդը Ծառայէ մեզ
( Մատթէոս ԳԼ .ի(20) համար 28 )
( Մարկոս ԳԼ .ժ(10) համար 45 )
Յիսուսը լսում է իր աշակերտների խօսակցութիւնը պաշտօնի մասին,որ ով պէտք է մեծ լինի : Յիսուսը կանչում է իր աշակերտներին և ասում . գիտէք որ այս աշխարհում ամէն իշխանութեան կամ թագաւորութեան մէջ կան Իշխողներ, որ հրաման են տալիս :
Բայց իմ քարոզը երկնային իշխանութեան մասին է և որեւէ նման չէ այս աշխարհի իշխանութեան . նմանութեանբ ձեր մէջ իշխողներ չ’լինեն ,բայց ձեզանից ով ուզուն է որ մեծ և առաջին լինի պէտք է բոլորին ծառայ, սպասաւոր դառնայ և այդ ժամանակ մեծ և առաջին կ’համրւիք : Յիսուսը ասում է ,դուք կարծում էիք որ ես եկամ որպէս երկնային Արքայութեան տէր ու իշխան. Բայց ոչ, դուք բոլորովին սխալ էք մտածում: Մարդի որդին չ’կաւ որ իրեն ծառայն, այլ եկաւ ծառայել այս աշխարհի ժողովրդին և իր անձը զօհէլ ժողովրդի փրկութեան համար :
Բայց ինչու հակառակն ենք տեսնում,որ մեր հոգեւորականները (խօսքը բոլոր հոգեւորականների մասին չէ), իշխում ժողովրդին որպէս իրենց ստրուկները և պարտադրում իրենց առջեւ խոնարհւել և ձեռք համբուրել. Անընդհատ հիշեցնում ժողովրդին որ չ’մոռանալ ձեր պարտականութիւնները և օգնութիւնները , բայց մէկը չկայ որ իրենցից հարցնէ, ձեր պարտականութիւնը հանդէպ ժողովրդին և Աստուծուն ինչ է :
Պատւարժան ժողովուրդ, յարգել ու գնահատել մեր ազգանւէր մադկանց ու հոգեւորականերին որ անկեղծօրէն ծառայում են հայ ազգին ու եկեղեցուն :

Տէր Մուշեղ Աւետեան
************