ՈՎ որ ապտակում է աջ երեսիդ միւսն էլ նրան դարձրու
Ես որ պատանի էի իմ ծնողներս միշտ յիշեցնում էին , բալես խոնահար եղէր որ ապրեք (խոնահրեցո ապրեցո), և օրինակ էին բերում Աւետարանից որ Յիսուսը ասում է(Մատթէոս ԳԼ. 5 (ե) Համար 39) , չարին հակառակ մի կենայ. Այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին , միւսն էլ նրան դարձրու: Այդ պաճառով դուրսում երբ որ վէճ էինք ունենում կամ անարդարութիւն էր լինում հանդէպ մեզ ես անմիջապէս զիճում էի ենթարկւում և չէի կարողանում ինձ պաշպանել , ի’չու ?, Որովհետեւ հիշում էի ծնողներիս խօսքերը; Բայց անցան տարիներ երբ որ ինքս սկսեցի Աւետարանը ընթերցել , հանդիպեցի մի օտար համարի (Յովհաննէս ԳԼ .ժը (18) համար 22-23), Որ այսպէս էր գրւած. Քահանայապետի սպասաւորներից մեկը, որ այն տեղ կանգնած էր , Յիսուսին ապտակ տւաւ և ասեց : Այդպէս ես պատասխանում Քահանայպետին : Յիսուսը նրան պատասխանեց , եթէ չար խօսեցի, վկայիր այն չարի համար. Բայց եթէ բարի, ԻՆՉՈՒ ԵՍ ԶԱՐԿՈՒՄ ԻՆՁ; Այդ համարը ինձ շատ մտածելու առիթ տւեց որ հասկանամ , մեր փրկիչ Յիսուս Քրիստոսը օրւա պատշաճ(համապատասխան) է քարոզել: Օրինակ առաջի համարում Քրիստոսը այն մարդկանց համար է ասել որ իրենց սխալը հասկանում և ամոթով թողնում ու գնուն , բայց երկրոդ համարում կարդալով ըմբռնում ենք թէ տգէտ մադկանց դիմացը պէտք է կանգնել, պահել , պաշպանել մարդկային և հոգեւոր արդար իրաւունքները: (Եթէ խոնահրեցո , ապրեցո ճիշտ է գործադրել ամեն տեղ , բայց ինչու Յիսուսը բողոք յայտնեց սպասարկողին), եզրակացութիւնը թողնուն եմ ձեզ սիրելի ընթերցողներ

Տէր Մուշեղ Աւետեան
************