Ամուսիների պարտականութիւնները
( Աւետարանի լեզւով )
Սիրելի ընթերցողներ, հաճախ քարոզներ ենք լսում տարբեր նիւթերի մասին Աւետարանից , բայց շատ քիչ է խօսւում ամուսնացած զոյկերի սեռական յարաբերութեան մասին :
Չ'գիտենք ինչու մեր հոգեւորակաները այս կարեւոր նիւթին չեն անդրադառնում, կամ շատ քիչ են նկատի ունենում :
Որոնք են քրիստոնեայ ամուսիների սեռական պարտականութիւնները հանդէպ միմեանց :
Շատ պարզ և յստակ ձևով այս հարցը բացատրւած է Աւետարանում : Օրինակ (Պօղոս Առաքեալի Ա. Թուղթ Առ Կորենթացիս ԳԼ . Ե համար 1-5) ասում է - Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ:
Սակայն, պոռնիկութեան պատճառով , թող ամեն մարդ իր կինն ունենայ. և ամեն մէկ կին թող իր մարդրն ունենայ: Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ և այնպէս էլ կինն իր մարդին սխալ չը հասկանանք ( ոչ նիւթական ) : Այստեղ որեւէ խտրութիւն չէ դրւած կնոջ և մարդի պարտականութեան միջև, Պօղոս Առաքեալը ասում է կինն իր մարմնի վրայ իշխանուրիւն չունի , այլ Մարդը , այնպէս էլ մարդն իր մարմնի վրայ իշխանութիւն չունի ,այլ Կինը :
Իրար մի խնայէք , միայն աղօթքի պարագայում հեռացում ունենալ և թոյլ մի տւէք սատանան ձեր միտքը փոխել մարմնի կրքոտ հաճոյքների պատճառով :
Կարող ենք ասել մեր համայնքի մեծ տոկոսով ամուսինները սեռական հարաբերութիւնների նկատմամբ ընտանեական բարդ խնդիրներ են ունեցել և միշտ ամօթ են համարել և լուծում գտնել այս հարցի վերաբերեալ : Ինչու’???????
Նշանադրէքի ընթացքում կարդացւում է աղօթք որը այդ աղօթքում ասւում է Աստւած Ադամին ստեղծեց և մարդի կողերից մէկը առաւ և Եւային ստեղծեց և մարդին տւեց որպէս զոյկ, միասին ապրել ԶՈՒԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ և որդեծնութեան համար: Ամեն ամուսնացած զուկերը իրեց սեռական պակասութիւնը իր զոյկից պէտք է լրացնէ ոչ թէ (Առակաց ԳԼ . Ե համար 15-20) նման:
Շնութիւնից Զգուշացնող Խրատները
15-Քո ջուրը խմիր քո ամանից եւ քո ջրհորի աղբիւրից։
16-Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից,եւ քո փողոցով թող հոսեն դրանք։
17-Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։
18-Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրախ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։
19-Թող քեզ համար եղնիկի պէս սիրով եւ այծեամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը եւ քեզ հետ լինի ամէն ժամ. եւ եթէ նրա սիրով գնաս, դու մեծարժէք պիտի լինես։
20-Մի այցելիր օտար կանանց եւ մի փարւիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ.
21-քանի որ տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։
22 -Չարագործին պիտի որսան նրա չարութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպւի իր մեղքի թելերով։

Տէր Մուշեղ Աւետեան
************