Չարագործ Տնտեսի առակը
(Ղուկաս ԳԼ. ժզ (16) համար 1-13 )
   Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչւում է Տնտեսի կիրակի ; Յիսուսի այս առակը տարբերւում է միւս առակներից , որովհետեւ կառավարիչը « տնտեսը» իր խորամանկութեան համար գնահատւում է մեծահարուստի կողմից :
Մի մեծահարուստ մարդ իր բոլոր ունեցւածքը յանձնում է մի գործակալի որ կոչւում է Տնտես : Տարիներ գործելուց յետոյ. Տնտեսը, տանուտէրի վստահութիւնց չարաշահում է և այդ և ժողովուդը զգուշացնում են մեծահարուստին և նա կանչում է տնտեսին և ասում տուր քո բոլոր հաշիւները և հեռացիր իմ տունից :
Տնտեսը մտածելով, եթէ այս գործը ձեռքիցս առնեն ,ինչ պէտք է անեմ, ես ոչ արհեստ ունեմ և ոչ կարող եմ ձեռք մեկնեմ ժողովուրդին :
Չարագործ տնտեսը մտածելով որ եթէ մեծահարուստի տունից դուր գցւեմ, մի ելք գտնեմ գոնէ ժողովուրդը ինձ ընդունի իրենց տներում : Կանչում է իր տիրոջ պարտականերին, և ասում առաջինին դու ինչքան ես իմ տիրոջ պարտք, օրինակ. 100- դրամ , տնտեսը ասում է գրի քո պարտաթուղթի մէջ 50- դրամ և այդպէս , երկրոդին, երրորդին և այլ .բոլորը ուրախացած տուն են վերադառնում :
Տնտեսի այդ խորամանգ համբաւը հասեց մեծահարուստի ականջին, և նրան կանչեց ,տնտեսը մտածելով որ եկել է իր կեանքի վէրջն, բայց հակառակ իր մտածումի ,մեծահարուստը հիացաւ, զարմացաւ տնտեսի ճարպիկութեամ վրայ : Ուրեմ տանուտէրը էլի թոյլ տւեց որպէս տնտես շարունակը իր տնտեսութիւնը :
Յիսուսը այսպէս է նկարագրում , որ Աստւած այս աշխարհի բարիքները տւել է մարդուն որ ճիշտ ձեւով կարգաւուրութիւն անէ , որպէզի ամեն ձեւով օգտւեի այդ բոլոր բարիքներից կենդանի ժամանակ,և երբ որ մահանա, իր հաւիտենական կեանքում , այս աշխարի խնամքի և հոգետարութեն օգուտը ձեռք բերած կը լինի :
Իմ տեսակետից առակի իմաստը սա է , եթէ մարդս հնարաւորութիւն ունէ որ կարող է օգնել իր շրջապատին պէտք է կատարէ իր հոգու պարտականութիւնը: Շրջապատի սիրտ գրաւելը աւելի մեծ արժէք ունէ, քան անիրաւ մամունան :

Տէր Մուշեղ Աւետեան
************