ԾՆՆԴՈՑ
ԳԼ. ԻԹ (29) համար (13-30)
Յակոբը ամուսնանում է իր քեռու աղջիկների հետ

13 Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը։ Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները։
14 Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»։ Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս։
15 Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
16 Լաբանն ունէր երկու դուստր։ Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ։
17Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ։
18 Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»։
19 Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու։ Ապրի՛ր դու ինձ մօտ»։
20 Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան։
21 Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»։
22 Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։
23 Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ։
24 Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ սպասուհի տւեց իր դուստր Լիային։ Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է։
25 Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»(Յակոբից ճարպիկն էլ ճարւեց, իր քեռին):
26 Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունւած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։
27 Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարւայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»։
28 Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տւեց նրան։
29 Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ սպասուհի տւեց իր դուստր Ռաքէլին։
30 Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային։ Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի։
Սրանից մեծ զօհաբերութիւն որ մէկ ծոցի մտնելու համար տասնչորս տարի ձրի ծառայլ:

************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ. ԻԹ (29) համար (30-35)
Լիանը Յակոբի համար ծնեց չորս որդի

31 Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բացաւ, իսկ Ռաքէլը ամուլ մնաց։
32 Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի։ Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները։ Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»։
33 Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ» Եւ նրա անունը դրեց Շմաւոն։
34 Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի։
35 Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»։ Եւ նրա անունը դրեց Յուդա։ Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց։
Մինչև այստեղ Յակոբը չորս տղա ունեցաւ Լիայից, Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա։

************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ. Լ (30) համար (1-8)
Ռաքէլի առաջարկը Յակոբին, իմ աղախին Բալլայի ծոցը մտիր

1 Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»։
2 Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»։
3 Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան։ Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»։
4 Ռաքէլը իր աղախին Բալլային տւեց նրան կնութեան։ Յակոբը մտաւ նրա ծոցը։
5 Յղիացաւ Ռաքէլի աղախին Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար։
6 Ռաքէլն ասաց. «Աստւած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»։ Դրա համար էլ նրա անունը դրեց Դան։
7 Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։ 8Ռաքէլն ասաց. «Աստւած ինձ օգնեց, որովհետեւ պայքարեցի քրոջս հետ եւ յաղթեցի»։ Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ :։
Ռաքէլի գործը ինչպէս կարելի է բացատրել ???

************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ. Լ (30) համար (9-25)
Այս անգամ Լիանը առաջակեց Յակոբին , իմ աղախին Զելփան ծոցը մտիր

9 Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր սպասուհի Զելփային տւեց Յակոբին կնութեան։
10 Լիայի աղախինը Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։
11 Նա ասաց. «Ես երջանիկ եմ»։ Եւ նրա անունը դրեց Գադ ։
12 Յղիացաւ Լիայի աղախին Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար։
13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»։ Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն։
14 Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային։ Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»։
15 Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»։ Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ։ Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»։
16 Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ» (ասում են որ կինը մարդի աղախինն է , բայց այստեղ հակառակն ենք տեսնում , մարդին որպէս ապրանք առևտուր են անում գիշերվայ համար ) :
Եւ նա գիշերը պառկեց նրա հետ։ Աստւած լսեց Լիային։
17 Լիայինը յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի։
18 Լիան ասաց. «Աստւած տւեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տւեցի իմ ամուսնուն»։ Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ։
19 Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի։
20 Լիան ասաց. «Աստւած ինձ լաւ նւէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի։ Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն։
21 Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա։
22 Աստւած յիշեց Ռաքէլին, լսեց նրան եւ բեղմնաւոր դարձրեց նրա արգանդը։
23 Ռաքէլն յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի։ Ռաքէլն ասաց. «Աստւած ինձնից վերացրեց իմ ամլութեան նախատինքը»։
24 Եւ նրա անունը դրեց Յովսէփ։ Նա ասաց. «Աստւած թող ինձ պարգեւի մի որդի եւս»։
25 Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։

Տէր Մուշեղ Աւետեան
************