ԾՆՆԴՈՑ
ԳԼ. ԻԵ (25) համար (20-34)
Ինչու Իսահակը եւ Ռեբեկան երեխաների մէջ տարբերութիւն դրին 20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր։ 21 Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր։ Աստւած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ։ 22 Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները։ Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ» Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու։ 23 Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնւի։ Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկւի»: 24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային։ 25Անդրանիկ որդին ծնւեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ(մազոտ)։ Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնւեց նրա եղբայրը։ Սրան էլ կոչեց Յակոբ (կրունկէն բռնող- խաբող)։ 26 Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ Մանուկները մեծացան։ 27 Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց։ 28 Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին(կան մարդիկ բողոքում են իրենց ծնողներից որ տարբերութիւն են դնում երեխաների մէջ, այո ճիշտ է վերի տողում հաստատում է Աստծու մարդը' Իսահակը' )։ 29 Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած։ 30 Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ «կարմիր »կոչեցին) : 31 Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»: 32 Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»: 33 Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդւի՛ր ինձ» Եւ նա երդւեց նրան։ Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին, 34 իսկ Յակոբը Եսաւին տւեց հաց ու ոսպապուր։ Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց։ Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը : Այս ինչ է կատարւում այստեղ : Մի եղբայրը սովամահ է լինում, միւս եղբայը առիթից օգտւելով իր եղբոր առաջարկ է տալիս, ապուրի դիմաց տուր քո անդրանկութիւնը : ************
|
ԾՆՆԴՈՑ
ԳԼ. ԻԶ (26) համար (6-11)
Իսահակը իր կեանքը փրկելու համար սուտ է ասում 6 Իսահակը բնակւեց գերարացիների հետ։ 7 Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է» Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր։ 8 Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս նայեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ։ 9 Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է։ Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է» Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանւեմ» : 10 Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ։ Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր» Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. 11 «Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահւան կը դատապարտւեն»: Այս է պաճառներից մէկը որ Աստւած իր նոր ուխտը հաստատեց Յիսուս Քրիստոսի վրայ: Սիրելիներ դուք դատէք, Իսահակը իր կեանքը փրկելու համար իր նամուսը ծախեց, բայց Յիսուսը իր կեանք տւեց ժողովրդի համար: ************
|
ԾՆՆԴՈՑ
ԳԼ. ԻԷ (27) համար (1-40)
Ռեբեկան սորվեցնում է Յակոբին, որ ինչպէս իր եղբոյր օհրնութիւն ձեռքից առնէ 1 Երբ Իսահակը ծերացաւ, եւ վատացաւ նրա աչքի տեսողութիւնը, կանչեց իր աւագ որդի Եսաւին ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ»։ Սա ասաց. «Այստեղ եմ»։ 2 Նա ասաց նրան. «Ահա ես ծերացել եմ եւ չգիտեմ, թէ երբ կը մեռնեմ։ 3 Արդ, ա՛ռ քո զէնքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ եւ ինձ համար ո՛րս արա, 4 ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները եւ բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ»։ 5 Ռեբեկան լսեց այն, ինչ ասաց Իսահակն իր որդուն։ Եսաւը գնաց դաշտ, որ որս անի իր հօր համար, 6 իսկ Ռեբեկան, դիմելով իր որդի Յակոբին, ասաց. «Ես քո հօրից լսեցի այն, ինչ նա ասում էր քո եղբօրը։ Նա նրան ասաց. 7 «Ինձ ո՛րս բեր եւ ինձ համար խորտիկներ պատրաստի՛ր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ կենդանի եմ»: 8 Արդ, որդեա՛կ իմ, լսի՛ր, թէ ինչ եմ ասում քեզ։ 9 Գնա՛ եւ հօտի միջից ինձ երկու մատղաշ ու ընտիր ուլ բե՛ր, որ դրանցով քո հօր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ 10 Դու այն կը մատուցես քո հօրը, որ ուտի եւ քեզ օրհնի քո հայրը, քանի դեռ կենդանի է(Ռեբեկակն, այստեղ սովրացնում է Յակոբին սուտ ասել, և սխալ քայլի դիմել ) 11 Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Իմ եղբայր Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ։ 12 Գուցէ շօշափի ինձ իմ հայրը, ես խայտառակ լինեմ նրա առաջ, եւ օրհնութեան փոխարէն անէծք թափւի գլխիս»: 13 Մայրը նրան ասաց. Թող ինձ վրայ լինի այդ անէծքը, որդեա՛կ, միայն թէ լսի՛ր իմ ասածը, գնա դրանք բե՛ր ինձ( Ռեբեկան ինչ թշնամութիւն ուներ Եսաւի հետ, միթէ ինք չէր ծնէ Եսաւին) : 14 Յակոբը գնաց եւ ուլերը բերեց իր մօր մօտ, 15 իսկ սա նրա հօր սիրած խորտիկները պատրաստեց։ Ռեբեկան առաւ աւագ որդու ընտիր պատմուճանը, որ կար իր տանը, հագցրեց իր կրտսեր որդի Յակոբին, 16 ուլի մորթին փաթաթեց նրա թեւերին ու մերկ պարանոցին։ 17 Նա իր պատրաստած խորտիկներն ու հացը տւեց իր որդի Յակոբի ձեռքը։ 18 Սա տարաւ դրանք իր հօրն ու ասաց. «Հա՛յր իմ» Նա ասաց. «Այստեղ եմ» Հայրը հարցրեց. «Դու ո՞վ ես, որդեա՛կ»: 19 Յակոբը պատասխանեց հօրը. Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին (առաջի անգամ ստեց)։ Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ։ Արի նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ 20 Իսահակն ասաց որդուն. «Այդ ինչպէ՞ս է, որ այդքան շուտ որս գտար, որդեա՛կ» Նա պատասխանեց. «Ինչպէս Աստւած ինքը դրեց իմ առաջ (երկրոդ անգամ ստեց)»։ 21 Իսահակն ասաց Յակոբին. «Մօ՛տ արի, որ շօշափեմ քեզ, որդեա՛կ, որպէսզի իմանամ, թէ դո՞ւ ես իմ որդի Եսաւը, թէ՞ ոչ»: 22 Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, սա շօշափեց նրան ու ասաց. «Ձայնդ Յակոբի ձայնն է, բայց ձեռքերդ Եսաւի ձեռքերն են»: 23 Իսահակը չճանաչեց նրան, որովհետեւ նրա ձեռքերը իր եղբայր Եսաւի ձեռքերի նման մազոտ էին։ Նա օրհնեց նրան ու ասաց. 24 «Դո՞ւ ես իմ որդի Եսաւը» Նա պատասխանեց. «Ես եմ»(երրորդ անգամ ստեց:) 25Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդեա՛կ, որպէսզի օրհնեմ քեզ» Յակոբը մատուցեց նրան, եւ նա կերաւ։ Նրան գինի բերեց, եւ նա խմեց։ 26 Նրա հայր Իսահակը ասաց նրան. «Մօ՛տ արի եւ համբուրի՛ր ինձ, որդեա՛կ» : 27 Յակոբը մօտեցաւ, համբուրեց նրան։ Իսահակն առաւ նրա հագուստի հոտը եւ օրհնելով նրան՝ ասաց. «Իմ որդին Տիրոջ օրհնած բերք ունեցող արտի հոտն ունի։ 28 Թող Աստւած քեզ մաս հանի երկնքի ցօղից, երկրի պարարտութիւնից եւ ցորենի ու գինու առատութիւն պարգեւի։ 29 Թող քեզ ծառայեն ժողովուրդները, եւ իշխանները թող քեզ երկրպագեն։ Քո եղբօր տէրը լինես, թող քեզ երկրպագեն քո հօր որդիները(միթէ գրւած չէ որ, միայն Աստծուն երկրպագութիւն անել)։ Ով անիծի քեզ, ինքն անիծեալ թող լինի, իսկ ով օրհնի քեզ, ինքն օրհնեալ թող լինի»։ 30 Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց, եւ Յակոբը գնաց իր հայր Իսահակի մօտից, որսից եկաւ նրա եղբայր Եսաւը։ 31 Սա եւս խորտիկներ պատրաստեց եւ մատուցելով իր հօրը՝ ասաց. «Թող վեր կենայ իմ հայրը, ուտի իր որդու որսից, որպէսզի օրհնի ինձ»: 32 Եսաւի հայր Իսահակը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու» Սա պատասխանեց. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին»: 33 Իսահակը մեծապէս զարմացաւ ու ասաց. Իսկ այն ո՞վ էր, որ ինձ համար որս որսաց, բերեց մատուցեց, ես կերայ ամենից, երբ դեռ դու չէիր եկել, օրհնեցի նրան, եւ նա թող օրհնեալ լինի: 34 Երբ Եսաւը լսեց իր հայր Իսահակի խօսքերը, անչափ դառնացաւ, մեծ աղմուկ բարձրացրեց ու ասաց իր հօրը. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»: 35Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկաւ նենգութեամբ եւ առաւ քեզ համար սահմանւած օրհնութիւնը»: 36 Եսաւն ասաց. «Իրաւամբ նրա անունը Յակոբ է դրուել, որովհետեւ այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանկութիւնը, իսկ այժմ խլեց ինձ համար սահմանուած օրհնութիւնը» Եսաւն ասաց իր հօրը. «Եւ ոչ մի օրհնութիւն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»: 37 Պատասխան տւեց Իսահակն ու ասաց նրան. «Քանի որ նրան դարձրի քո տէրը եւ նրա բոլոր եղբայրներին դարձրի նրա ծառաները եւ նրան ապահովեցի ցորենով ու գինով, քե՛զ համար ինչ անեմ, որդեա՛կ»: 38 Եսաւը հարցրեց հօրը. «Միթէ մէ՞կ օրհնութիւն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր» Երբ Իսահակի սիրտը կսկծաց, Եսաւը բարձրաձայն լաց եղաւ։ 39 Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան ու ասաց. «Երկրի պարարտութիւնից եւ վերեւից՝ երկնքի ցօղից պիտի լինի քո ապրուստը։ 40 Քո սրով պիտի ապրես եւ քո եղբօրը պիտի ծառայես։ Բայց պիտի գայ ժամանակ, որ դու պիտի քանդես եւ շպրտես նրա լուծը քո պարանոցից»: 41 Եսաւը պահում էր Յակոբի նկատմամբ ունեցած ոխը այն օրհնութեան պատճառով, որ իր հայրը տուել էր նրան։ Եսաւն ասաց իր մտքում. «Թող մօտենան իմ հօր մահւան սգի օրերը, որ սպանեմ Յակոբին՝ իմ եղբօրը»: 42 Ռեբեկային տեղեկացրին իր աւագ որդի Եսաւի խօսքերը, եւ նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդի Յակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսաւը սպառնում է սպանել քեզ։ 43 Արդ, լսի՛ր իմ խօսքը, որդեա՛կ. ելիր գնա՛ Միջագետք, իմ եղբայր Լաբանի մօտ, Խառան։ 44 Նրա մօտ կ՚ապրես երկար ժամանակ, մինչեւ որ անցնի եղբօրդ զայրոյթն ու ցասումը քո դէմ, 45 եւ նա մոռանայ այն, ինչ արել ես դու նրան։ Յետոյ մարդ կ՚ուղարկեմ, կը կանչեմ քեզ այնտեղից.(Ռեբեկան ինքն է այդ քինախնդրութիւնը գցում Եսաւի մէջ և յետոյ ասում է) չլինի թէ ձեր երկուսից էլ զրկւեմ նոյն օրը: Տէր Մուշեղ Աւետեան
************
|