ԾՆՆԴՈՑ
ԳԼ.ԺԲ (12) համար (10-19 )
Աբրահամը իր կեանքը փրկելու համար սուտ ասեց
10 Երբ սով եղաւ երկրում, Աբրահամն իջաւ Եգիպտոս, որ այնտեղ ապրի պանդխտութեան մէջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում։
11 Երբ Աբրահամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։
12 Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն,
13 կ'ասես, թէ՝ նրա քոյրն եմ, որպէսզի քո շնորհիւ ես չտուժեմ եւ քո շնորհիւ կենդանի մնամ»։
14 Երբ Աբրամը մտաւ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ նրա կինը շատ գեղեցիկ է։
15 Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ ու նրան տարան փարաւոնի պալատը։
16 Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք ցոյց տուեցին Աբրահամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։
17 Աբրահամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով։
18 Փարաւոնը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։
19 Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր» :
Քրիստոս իր կեանք տւեց աշխարհի փրկութեան համար , բայց այս տեղ Աբրահամը իր կեանքը փրկելու համար իր կնոջ տւեց ոչ թէ մէկ անգամ ,երկու անգամ :

Տէր Մուշեղ Աւետեան
************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ.Ի (20) համար (1-13 )
Աբրահամը իր կեանքը փրկելու համար էլի սուտ է ասում
1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակւեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակւեց Գերարայում։
2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է։ Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային։
3 Գիշերն Աստւած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»։
4 Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց։
5 Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։
6 Աստւած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ։ Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան։
7 Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս։ Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»։
8 Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները։ Ամէնքը խիստ վախեցան։
9 Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին։ Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»։
10 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»։
11 Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
12 Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից (Ղեւտացոց ԳԼ .ժը համար 9 : Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ, քո քրոջ մերկութիւնը ,թէ տանը ծնւած լինի թէ դուրսը ծնւած , նրանց մերկութիւնը չ’բանաս: ), եւ դարձաւ իմ կինը։
13 Երբ Աստւած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»:

Տէր Մուշեղ Աւետեան
************