ԾՆՆԴՈՑ
ԳԼ.ժթ (19)
Սոդոմ և Գոմոր .Միասեռակաների քաղաքները
5 Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»:
6 Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից։
7 Նա նրանց ասաց. Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը։
8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել։ Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ:
9 Նրանք ասացին. Հեռո՛ւ կաց։
Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել։

Տէր Մուշեղ Աւետեան
************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ.ժթ(19) համար 30-38
Ղովտի աղջիկները իրենց հօր հետ պառկում են
30 Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում։ Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը։ Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում։
31 Աւագ դուստրն ասաց կրտսերին. Մեր հայրը ծերացել է, եւ երկրում չկայ մէկը, որ մեզ հետ պառկի, ինչպէս ողջ աշխարհի կարգն է։
32 Արի գինի խմեցնենք մեր հօրը, պառկենք նրա հետ ու մեր հօրից զաւակ ունենանք
33 Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։
Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, (այն ժամանակ որ փոք էինք մեր մեծերը մեզ ասում էին որ երեխային այգուց ենք բերում և հիմա այստեղ ասում է)իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։
34 Առաւօտեան աւագն ասաց կրտսերին. Ես երէկ պառկեցի իմ հօր հետ։ Նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, եւ դու մտի՛ր, պառկի՛ր նրա հետ, որ զաւակ ունենանք մեր հօրից
35 Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հօրը, եւ կրտսերը պառկեց իր հօր հետ։
Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու վեր կենալը։
36 Ղովտի երկու դուստրերն էլ յղիացան իրենց հօրից։
37 Աւագը ծնեց որդի եւ նրա անունը դրեց Մովաբ, որ նշանակում է «Իմ հօրից» Նա է մովաբացիների նախահայրը մինչեւ այսօր։
38 Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի» Նա է ամոնացիների նախահայրը մինչեւ այսօր:
Սիրելիներ սովորենք սերունդ պահելու ձեւը :

Տէր Մուշեղ Աւետեան
************