ԾՆՆԴՈՑ
ԳԼ.17 համար 9-14
Թլփատւեն արու զաւակները
9 իսկ դու (Աբրահամ) եւ քեզնից յետոյ գալիք քո զաւակները, սերնդից սերունդ, պէտք է պահէք իմ ուխտը։ 10 Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ։ 11 Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատւեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները(տղամարդու սեռային ծածուկ անդամի ծայրի մորթը կտրել տալ-խաթնէ), եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը։ 12 Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնւած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատւեն։ Պէտք է անպայման թլփատւեն քո տան ընդոծինն ու արծաթով գնւած քո ստրուկը։ 13 Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի։ 14 Ութերորդ օրը թլիփը չթլփատւած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը: 24 Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, 25 իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատւեց նրա թլիփը: Տէր ներող եղիր այս հարցի համար. Արդեօք չէր լինի ուխտի ցոյցը մարմինի օտար անդամերի վրայ լիներ. Տէր Մուշեղ Աւետեան
************
|