ԾՆՆԴՈՑ
ԳԼ. Ե (5)
Ադամից մինչև Նոյի Ապրած Տարիները 5-Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, և մեռաւ : 8-Սէթի բոլոր օրերը ինը հարիւր տասնեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ : 11-Ենովսի բոլոր օրերը ինը հարիւր հինգ տարի եղաւ, եւ մեռաւ : 14-Կայնանի բոլոր օրերը ինը հարիւր տասը տարի եղաւ, եւ մեռաւ : 17-Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ: 20-Յարեդի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունեւերկու տարի եղաւ, եւ մեռաւ : 23-Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ, 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն։ Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ : 27-Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարիւր վաթսունինը տարի եղաւ, եւ մոռաւ : 31-Ղամէքի բոլոր օրերը եօթը հարիւր եօթանասունեւեօթը տարի եղաւ, եւ մեռաւ : 32-Նոյը հինգ հարիւր տարեկան էր, երբ Նոյը ծնեց Սէմը , Քամը եւ Յաբէթը : Ծննդոց ԳԼ.Է (7) համար 6 6-Նոյը վեց հաիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վրայ ողաւ : Ծննդոց ԳԼ.թ (9) համար 28-29 28-Նոյը ջրհեղեղից յետոյ երեք հարիւր յիսուն տարի ապրեց : 29-Նոյի բոլոր օրերը ինը հարիւր յիսուն տարի եղաւ, եւ մեռաւ : ************
|
ԾՆՆԴՈՑ
ԳԼ. Զ (6) համար 1-8
Աստւած զղջաց , որ մարդ է ստեղծել երկրի վրայ
1-Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, 2-Աստծու որդիները (այստեղ չի նշւում Աստուծ որդինետը ովքեր են), տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում որ ընտրեցին։ 3-Տէր Աստուած ասաց. Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են։ Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի: : 4-Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անւանի մարդիկ էին։ 5-Երբ Տէր Աստւած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում, 6- զղջաց Աստւած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում։ 7-Տէր Աստւած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»: 8-Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն։ Տէր Մուշեղ Աւետեան
************
|