ԾՆՆԴՈՑ
ԳԼ.Ը (8) համար 21-22
Մարդը Մանկութիւնից Սրտի Խորհուրդը Չար է

21 Եւ Եհովան անուշ հոտը հոտոտաց, եւ Եհովան իր սրտում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնից ։
Բայց Մատթէոս ԳԼ (18) համար1-4 Յիսուսի պատկամը այսպէս է : Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»:
2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի։,
4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ
:
Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ զարկի, ինչպէս արեցի։
22 Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը:

************

ԾՆՆԴՈՑ
ԳԼ.9 համար 20-27
Նոյը գինով հարբեց

20 Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ , եւ մի այգի տնկեց :
21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր վրանի մէջ։
22 Քանանի հայրը Քամը տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը։ Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան։
24 Նոյը արթնացաւ գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի Քանանը(ինչու? ինքն է խմել և մերկացել , և յետոյ Աստծու մարդը անիծում է իր որդուն), եւ իր եղբայրների ծառան թող լինի»:
26 Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Եհովան Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։
27 Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»:
Սիրելիներ ինչպէս կարելի է որ միեւնոյն բերանից դուրս են գալիս առաջ Անէծք, և յետոյ Օրհնութիւն :
Բայց տեսէք Յակոբոսը ԳԼ.Գ համար 8-11 ինչպէս է բացատրում:
8 Մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։
9 Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։
10 Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։
11 Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի
:

Տէր Մուշեղ Աւետեան
************