Գ. ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ. Գ համար 1-12
Իմաստութի՛ւն տուր քո ծառային (Սողոմոնը ասեց)
1 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը Սողոմոնը խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, կին առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը։ 2 Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։ 3 Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։ 4 Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետեւ այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց։ 5 Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»։ 6 Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը՝ նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր։ 7 Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։ 8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։ 9 Իմաստութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ 10 Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը, 11 եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու, 12 ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քո նմանը կը յայտնուի։ ************
|
Գ. ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ. Զ համար 11-13
11 Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց. 12 «Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատւիրաններն ու դրանցով առաջնորդւես, ապա կը կատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տւել էի քո հօրը՝ Դաւթին. 13 կը բնակւեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»: ************
|
Գ. ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ.ԺԱ (11) համար1-8
Սողոմոնը ուներ եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ 1 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի, քետացի, ամորհացի 2 եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնւէք նրանց հետ, նրանք էլ թող չխառնւեն ձեզ հետ, որպէսզի չլինի, թէ ձեր սրտերը մոլորեցնեն իրենց կուռքերին դարձնելով» Սողոմոնը սիրով նրանց յարեցաւ ։ 3 Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ(ոչ-օրինաոր կին) ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։ 4 Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր Աստծու հետ, ինչպէս իր հօր՝ Դաւթի սիրտն էր կապուած։ 5 Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին։ 6 Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր հայր Դաւիթը։ 7 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լերան վրայ մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ ամոնացիների Մեղքոմ կուռքի եւ սիդոնացիների գարշելի կուռք Աստարտի համար։ 8 Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստւածների համար. նրա կանայք խունկ էին ծխում եւ իրենց կուռքերին զոհ մատուցում; Այստեղ նոր հասկացանք, որ Սողոմոն թագաւորը ինչու Աստուծուց այս բաները խնդրեց , Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին: Որ հագիս ինչ որ կամենում է կատարէ : Սողոմոնի Կուրք Պաշտելը
ԳԼ.ԺԱ (11) համար9-14
9 Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել 10 ու պատուիրել էր Սողոմոնի, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուածը պատուիրել էր նրան։ 11 Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կը խլեմ թագաւորութիւնը քո ձեռքից եւ այն կը տամ քո ծառային։ 12 Բայց, յանուն քո հայր Դաւթի, քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը։ 13 Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ, յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի, մէ՛կ ցեղ կը յանձնեմ քո որդուն»։ 14 Եւ Տէրը մի թշնամի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին։ Աստուած Սողոմոնի ձեռքից խլեց թագաւորութիւնը
ԳԼ.ԺԱ (11) համար31-36
31 Աստուած ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. «Ահա ես Սողոմոնի թագաւորութիւնը ձեռքից խլելով՝ պիտի պատառոտեմ եւ քեզ պիտի յանձնեմ տասը ցեղ, 32 իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եւ սա այն բանի փոխարէն, 33 որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացաւ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրէնքներն ու պատուիրանները, ինչպէս արել էր իր հայր Դաւիթը։ 34 Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից յանուն իմ ծառայ Դաւթի, որին ընտրել եմ, եւ որը պահեց իմ պատուիրաններն ու իմ օրէնքները։ 35 Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ, 36 իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն ընտրել եմ իմ անունը յայտնի դարձնելու համար։ 42 Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի։ 43 Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը: Ես չեմ հասկանում այդքան սխալններից (օտար աստուածների պաշտելուց) յետոյ Սողոմոնը թագաւոր եղաւ միչեւ կեանքի վերջը և իր մահից յետոյ էլ իր տղան Յերոբովամը եղաւ թագաւոոր: Բայց այս գլուխի մէջ Աստուածն խիստ պատիժ է տալիս այն մարդկանց , որ ուրիշ աստւածներ են պաշտում: Ելից ԳԼ.Ի(20) հանար2-5 2 Ես եմ Եհովան քո Աստուածը որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի:3 Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ'ունենաս: 4 Քեզ համար կուռք չ'շինես , եւ ոչ վերը երկնքումը` կամ ցածը երկրի վրայ` կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. 5 Նրանց երկրպագութիւն չ'անես , եւ նրանց չ'պաշտես . որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ , որ կ'հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վրայ մինչեւ նրանց երրորդ ու չորորդ ազգը որ ատում են ինձ : Տէր Մուշեղ Աւետեան
************
|