Գ Թագաւորաց
ԳԼ. Ա համար 1-4
Մի գեղեցիկ աղջիկ բերին որ Դաւիթ թագաւորին տաքացնէ 1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։ 2 Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»: 3 Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։ 4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան: ************
|
Բ . ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ. Զ համար 11-13
11 Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց. 12 «Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատւիրաններն ու դրանցով առաջնորդւես, ապա կը կատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տւել էի քո հօրը՝ Դաւթին. 13 կը բնակւեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»: Տէր Մուշեղ Աւետեան
************
|