Բ . ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ.ԺԱ (11) համար 2-18
Դաւիթի Շնութիւնը և Ուրիայի Սպանել Տալը

2 Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին լողանում էր տանիքի վրայ։
3 Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր(միթէ գրւած չէ Ելից ԳԼ. Ի«20» համար 17-ում, որ մի ցանկացիր քո դրացու տանը, քո դրացու կնոջը, սա պատւիրանքներից մէկն է)։ Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբէն»։
4Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տւեց նրան եւ մտաւ նրա ծոցը(իմանալով որ նա մարդ ունի)։ Նա դաշտանից նոր էր մաքրւել։ Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ։
5 Նա մարդ ուղարկեց Դաւթի մօտ եւ ասաց. «Յղի եմ ես»:։ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբի մօտ՝ ասելով. «Ինձ մօ՛տ ուղարկիր քետացի Ուրիային»:
6 Եւ Յովաբը Ուրիային ուղարկեց Դաւթի մօտ։
7 Եկաւ Ուրիան, ներկայացաւ Դաւթին։ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութեան, զինուորների առողջութեան ու պատերազմի վիճակի մասին։
8 Ուրիան ասաց. «Ամէն ինչ բարեյաջող է»: Դաւիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը եւ լւա՛ ոտքերդ»:։ Ուրիան դուրս եկաւ արքայի տնից, եւ նրա յետեւից արքան պարգեւ ուղարկեց։
9 Ուրիան քնեց արքայի տան դռանը նրա ծառաների հետ. նա իր տունը չգնաց։
10 Դաւթին պատմեցին՝ ասելով, թէ Ուրիան իր տունը չի գնացել։ Դաւիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր»:
11 Ուրիան ասաց Դաւթին. «Աստծու ուխտի տապանակը, Իսրայէլի ու Յուդայի երկրի բանակները վրաններում են բնակւում, իմ տէր Յովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակւում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու եւ իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպէ՞ս կարող է պատահել։ Երդւում եմ քո կեանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
12 Դաւիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, եւ վաղը քեզ կ՚արձակեմ»:։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղէմում։
13 Յաջորդ օրը Դաւիթը կանչեց նրան։ Սա կերաւ նրա մօտ, խմեց ու հարբեց եւ երեկոյեան քնեց իր անկողնում, իր տիրոջ ծառաների հետ. նա իր տունը չգնաց։
14 Առաւօտեան Դաւիթը նամակ գրեց Յովաբին եւ Ուրիայի միջոցով ուղարկեց նրան։
15 Նամակում գրւած էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշւեցէք նրանից, որ նա վիրաւորւի ու մեռնի»:
16 Երբ Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտէր, թէ զօրաւոր մարդիկ կան։
17Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Յովաբի դէմ։ Դաւթի զօրքից մարդիկ ընկան եւ մեռան։ Մեռաւ նաեւ քետացի Ուրիան(տեսէք Աստծու մարդը ինչ մեծ հրաշք գործեց առաջ կնկայ յղացրաւ, և ոչ թէ միայն մարդին սպանեց, զօրքից է մարդիկ մահացան, բայց կ’արժեր Դաւթի թագաւորի համար
18 Յովաբը մարդ ուղարկեց եւ արքային պատմեց ամէն ինչ, որ պատահել էր պատերազմում։

************

Բ . ԹԱԳԱՒՈՐԱՑ
ԳԼ.ԺԳ (13) համար 1-21
Ամնոն (Դաւիթի տղան ) իր քրոջ Թամարին Բռնաբարում է

1 Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար։ Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան։
2 Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով։ Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժւար էր նրան մերձենալու որեւէ փորձ անել։
3 Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր։ Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր։
4 Սա ասաց Ամոնին. «Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՜վ արքայորդի, եւ ինձ չես պատմում»: Ամոնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»:
5 Յովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՚ասես նրան. «Թող իմ քոյր Թամարը գայ, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խաւիծ տայ, որպէսզի տեսնեմ եւ ուտեմ նրա ձեռքից»: Ամոնը պառկեց ու հիւանդ ձեւացաւ։
6 Արքան եկաւ նրան տեսնելու։ Ամոնն ասաց արքային. «Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»:
7 Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր»:
8 Թամարը գնաց իր եղբայր Ամոնի տունը, ուր նա պառկած էր, վերցրեց ալիւրը, խմոր շաղեց, նրա աչքի առաջ բլիթներ պատրաստեց ու եփեց դրանք։
9 Թամարն առաւ տապակը եւ դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամոնն ասաց. «Իմ մօտ գտնւող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեցէք»: Բոլորին դուրս հանեցին իր մօտից։ Ամոնն ասաց Թամարին.
10 «Կերակուրը տա՛ր սենեակ, որ քո ձեռքից ուտեմ»: Թամարն առաւ իր պատրաստած բլիթները,
11տարաւ իր եղբայր Ամոնի սենեակը ու մօտեցրեց նրան, որ ուտի։
12 Նա բռնելով նրան՝ ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ»: Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի Իսրայէլում այդպիսի բան չի արւում։
13Դու էլ մի՛ արա այդ անզգամութիւնը։ Ես ինչպէ՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մէկը կը լինես Իսրայէլում։ Արդ, խօսի՛ր արքայի հետ, եւ նա չի հրաժարւի ինձ քեզ տալուց»:

14 Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան
։
15 Ամոնը դրանից յետոյ շատ մեծ ատելութեամբ լցւեց Թամարի դէմ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը, որով ատեց նրան, քան նախկին սէրը, որով սիրել էր։ Ամոնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»:
16 Թամարը նրան ասաց. «Դուրս քշելով ինձ՝ աւելի մեծ չարիք ես գործում, քան այն, որ արեցիր ինձ հետ»:
17 Ամոնը, սակայն, չուզեց լսել նրան եւ, կանչելով իր տան վերակացու սպասաւորին, ասաց նրան. «Դո՛ւրս հանիր սրան իմ մօտից եւ դուռը փակի՛ր նրա յետեւից»:
18 Թամարի վրայ գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգօտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագաւորների կոյս դուստրերը։ Սպասաւորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա յետեւից։
19 Թամարը մոխիր վերցնելով՝ ածեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգօտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին եւ գնաց՝ լաց լինելով։
20 Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թէ քո եղբայր Ամոնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛յր իմ, լո՛ւռ մնա, որովհետեւ նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»: Եւ Թամարը, որպէս այրի, բնակուեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։
21 Արքան այս բաները լսելով՝ խիստ բարկացաւ, սակայն չվրդովեց իր որդի Ամոնի հոգին, քանի որ նա իր անդրանիկ որդին էր, եւ արքան սիրում էր նրան։

************

Գ Թագաւորաց
ԳԼ. Ա համար 1-4
Մի գեղեցիկ աղջիկ բերին որ Դաւիթ թագաւորին տաքացնէ

1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։
2 Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ(եթէ աղջիկը կոյս, գեղեցիկ չ'լինէր չեր կարող Դաւիթ արքաի մամինը տաքացներ . շատ լաւ ճանապարհ է ) գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»:
3 Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։
4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան:

Տէր Մուշեղ Աւետեան
************