Երկրորդ Օրինաց
ԳԼ.իգ (23) համար 17-18

17 Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։
Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նւէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք։
18 Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են:

************

Երկրորդ Օրինաց
ԳԼ.իե(25) համար 11-12

11 Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռւեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամօթոյթը, 12 ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը:

************

Երկրորդ Օրինաց
ԳԼ.իէ(27) համար 20-22

20 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:
21 «Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»:
22 Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»: Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. Այդպէս թող լինի:

************

Երկրորդ Օրինաց
ԳԼ.իը(28) համար 53-57

53 Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ'ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տւած քո տղաների ու աղջիկների միսը։
54 Ձեր մէջ գտնւող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,
55 որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ։
56 Ձեր մէջ գտնւող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնւող ամուսնուն, իր տղային ու աղջկան,
57 պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին:

Տէր Մուշեղ Աւետեան
************