Մատթէոս ԳԼ.ԺԵ-15 համար 1-9
Յիսուսը Ասաց: Թողէք Հին Աւանդութիւնը
1 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնքի ուսուցիչներ, որոնք Երուսաղէմից էին եկել, եւ ասացին. 2 Ինչո՞ւ քո աշակերտները անտեսում են մեր նախնիների աւանդութիւնը: Օրինակ ճաշելուց առաջ ձեռքները չեն լւանում: 3 Յիսուսը պատասխան տւեց եւ ասաց նրանց. Իսկ դուք ինչո՞ւ էք անտեսում Աստծու պատւիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. 4 քանի որ Աստւած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը. 5 եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահւամբ պիտի պատժւի։ 6 Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, այս օգնութիւնը, որ ստանալու էիր ինձանից, Աստծուն է նւիրւած,պարտաւոր այլեւս չէ յարգելու իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ 7 Կեղծաւորնե՛ր, Եսայի մարգարէն ճիշտ է մարգարէացել ձեր մասին եւ ասել. 8 Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանւած է ինձնից. 9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատւիրւած վարդապետութիւններ են ուսուցանում, ոչ թէ Աստծու: ************
|
Մատթէոս ԳԼ.ԺԵ-15 համար 10-20
Յիսուսը Ասաց: Թողէք Հին Աւանդութիւնը
10 Յետոյ Յիսուսն իր մօտ կանչեց ժողովրդին՝ և ասաց նրանց. Լսեցէ՛ք ինձ եւ լաւ իմացէ՛ք. 11 ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղւեցին, որովհետեւ Մովսէսի օրէնքները կորցնում էին իրենց զօրութիւնը: 13 Յիսուսը պատասխանեց նրանց եւ ասաց. Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի լինի։ 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում: 15 Պետրոսը պատասխան տւեց նրան եւ ասաց. Այս առակը բացատրի՛ր մեզ: 16 Յիսուս ասաց. Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում։ 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլւայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում: Հին Օրէնքները դրւած է արտաքին և ծիսական կատարումի վրայ : Յիսուսի խօսքերը բուն նպատակը այս է, ներքին սրբութիւնները տարբեր են արտաքինի հետ: ************
|
Մարկոս ԳԼ. Բ-2 համար 21- 22
Հին Ուխտը Թողնել և Նոր Ուխտին հետեւել
Յիսուսը խօսում հին սովորութիւնների մասին և այսպէս է ասում .Հին ու մաշւած հագուստին նոր եւ ամուր կտորը չի կարւի, որովհետեւ մաշւած հագուստը նոր կտորը չի կարող պահի, քանի որ նորը պաճառ կ’դառնայ հինը շատ պատռւի : Հին եւ մաշւած տիկի մէջ էլ նոր ու եռացող գինի չի պահւի, որովհետեւ մաշւած տիկը եռիքը չի դիմանայ, տիկը կ’պայթի եւ գինին կ’թափւի: Յիսուսի բերած համեմատութիւնների համաձայն, Հին օրինակ սովորութիւնները մաշւած հագուստին և հնացած տիկին, իսկ քարոզչութիւնները նոր կտորի և նոր գինուն էին նմանեցւում: Հին հետ դրանք չեն յարմարւում. պէտք է նոր գինի նոր տիկի մէջ դնել, Նոր Ուխտը Նոր օրէնքներով ստեղծել ու հաստատել և պահպանել : Յիսուսը այդ ժամանակից յայտարարեց որ դադարեցէք Հին Ուխտը և հինը նմանեցնում է հնացած և մաշւած ապրանքներին , որոնք էլ կարելի չի օգտագործել : ************
|
Ղուկաս ԳԼ.Ե-5 համար 36-39
Հին Ուխտի և Նոր Ուխտի
Յիսուսը այս օրինակը վերցւած է ճաշակից ; Հին գինի խմող մարդիք միանգամայ չէն կարող թողնել և նոր գինին խմել , որովհետեւ հինը աւելի հաճելի է թւում: Պէտք է ճաշակը կամաց կամաց փոխել: Յիսուսը ժամանակ հին ուխտի պահպանումը նախապաշարել աւելորդապաշտութիւնները հեթանոսութիւնից դարձի եկողների վրայ բեռ չդարձնելու որոշումը, և հէնց հրեաների համար էլ պարտադիր չ’արձակւեց:Հինը դադարեց, և Նորը հաստատւեց ու տարածւեց : Տէր Մուշեղ Աւետեան
************
|