Յիսուսը Եկաւ Նոր Ուխտով
Սիրելի ընթերցողներ : Յիսուսը ասաց: Սա է իմ պատւիրանքը, որ իրար սիրեք, իմչպէս որ ես ձեզ սիրեցի: Յիսուսը չ’եկաւ տախտակի վրայ գրւած օրէնքներով , այլ տւեց մեր սրտերին . Սէր, Խաղաղութիւն,, օգնել, ներել, և շատ օտար բարի խրատներ, և յորդորեց հեռու մնալ Չարութիւնից, Շնութիւնից, Խաբեբայութիւնից, Մարդասպանութիւնից, Սուտ վկայութիւնից , Սուտ երդումից, խանդից, և շատ օտար սխալ գործերից : Կարդացէք առաջ Յիսուսի մասին և յետոյ կարդացէք Հին Կտակարանը որ կարողանակ հասկանալ, որ ինչքան տարբերութիւններ կան : ************
|
Մատթէոս
ԳԼ. Ե(5) համար17
Յիսուսի Լեռան Քարոզը
17-Յիսուսի խօսքը. Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու . ես չ’կայ քանդելու այլ կատարելու: Օրէնքը ինչ է ասում: Ելից ԳԼ .ի(20) համար 12-17 Այս այն տաս պատւրներն են որ Մովսէսը երկու տախտակների վրայ բերեց: 12 Պատւի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստւած տալու է քեզ։ 13 Մի՛ սպանիր։ 14 Մի՛ շնացիր։ 15 Մի՛ գողացիր։ 16 Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ 17 Ո՛չ քո դրացու տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»: Մի՛ սպանիր: Բայց կայէնը սպանեց իր եղբոյ Աբէլին, Մովսէսը սպանեց եկիպտացուն, Դաւիթ թագաւորի պատճառով Ուրան սպանւեց,և այլն,և այլն: Մի՛ շնացիր: Բայց Յուդան իր հարսի հետ պարկեց, Դաւիթ թագաւորի Ուրայի կնկայ հետ պառկեց, ևայլն : Մի՛ գողացիր: Ռաքէլը գողացաւ իր հօր կուռքերը և շատ օտար... : Սուտ մի ասիր: Հայր Աբրահամը իր կեանքը փրկելու համար երկու անգամ սուտ ասեց որ Սարան իր քոյրն է ,և նոյնպէս էլ Իսահակը ասեց Ռեբեկան իր քոյրն է,Յակոբը իր հօր քանի անգամ սուտ ասեց որ կարողացաւ իր եղբոյ Եսաւի օհրնութիւնը խլել, և շատ օտար : Ո՛չ քո դրացու կնոջ վրայ :Ղովտի աղջիկները իրենց հօր հետ պառկան, Յուդան իր հարսի հետ պառկեց, Յակոբը իր քեռու աղջիկներին առաւ, երբ սրանք իրեց տունի կիներից չեն անցնում ,ինչպէս կարելի է որ դրացուն լաւ մտքով ընդունեն,բոլորը դրանք հակառակ են տասը պատւերների հետ : Բայց Տէրը ասոււմ է : (Եբրայեցիս ԳԼ.ը(8)
7-Որովհետեւ եթէ այն առաջինն առանց պակասութեան լինէր, էլ երկրորդին համարտեղ չէր գտնւիլ:10-Որովհետեւ սա է այն նոր ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. Ես կ’տամ իմ օրէնքները նրանց մտքի մէջ եւ նրանց սրտերի վրայ կ’գրեմ նրանք . եւ նրանց կ’լինեմ Աստւած, եւ նրանք կ’լինեն ինձ ժողովուրդ : Սրանից աւելի պարզ որ չ’պիտի հետեւիլ հիննին : Տէր Մուշեղ Աւետեան
************
|