Երվանդ իսկանդարյան

ՀԱՅԱՍՏԱՆ
Աշխարհներիս աշխարհն ես, դու Հայաստան,
Հոգուս հոգին, սրտիս սիրտը,Հայաստան,
Մեր անցեալը,մեր ներկան ու ապագան,
Մեր կենսատու արեգակն ես,դու Հայաստան:

Թող ամեն մարդ ազատ ապրի աշխարհում,
Ծլի ծաղկի,բարգավաճի իր հողում,
Ազատության դրոշն հավերժ ծածանվի,
Երկրագնդի ամեն-ամեն ծագերում:

Թող բռնություն մեր աշխարհում չլինի,
Մարդը ապրի մարդու կյանքով արժանի,
Դու վերելքով քայլես հավերժ անսասան,
Մեր փառապանծ ազատ անկախ Հայաստան:

Թող, որ մարդը ապրի խաղաղ, անսխալ,
Ու իր կյանքում չտեսնի նա բռնակալ,
Որ վերանան չարիքները անհամար,
Թող շողշողա երջանկության արեգակը մեզ համար:

Դու մարդկության ամենահին օրորան,
Լեռներդ սուրբ վկաները պատմության,
Արագածիդ լոյս կատարից անխափան,
Կանթեղավառ, լոյս ես տալիս մարդկության:

Որ տառապած որդիներդ տուն դառնան,
Հզոր-անպարտ արշավանքով հաղթական,
Որ ոչ մի հայ չապրի օտար ափերում,
Ու չմնա աշխարհով մէկ ցիր ու ցան:

Դու մեզ համար ուխտավայր ես սրբազան,
Մեր հող ու ջուր, արև ծիածան,
Կուզենք ապրել հավերժ քեզնից անբաժան,
Հոգեհատոր ու հարազատ, ազատ-անկախ Հայաստան:
Հայոց Մայրերին
Դուք Մայրեր անգին հայոց աշխարհի,
Ձեր հոյս ու լոյս հավերժ չիմարի,
Դուք բազմահազար անուններ եք սուրբ,
Դուք պողպատե կամք ու վարդիցը նուրբ :
Դուք Անահիտներ հավերժ պաշտելի,
Մեծագոյն զարդն եք մեր սուրբ տաճարի,
Դուք մարգարիտներ’ Աստղիկ ու Գոհար,
Խանդութ խանումներ Ծովիկ-Ծովինար:
Դուք տվեցիք մեզ ծուռ Սասունցիներ
Փոքրիկ Բաղդասար ու մեծ Սանասար
Առյուծի կորյուն Առյուծ Մհերներ
Մեզ պարգևեցիք Դավիթ’ Սասունցին
Որ պաշպան կանգնի Հայոց աշխարհին
Դուք տվեցիք մեզ Նարեկացիներ
Տիգրան –Արտաշես Հայոց արքաներ
Դուք տվեցիք մեզ իմաստուն այրեր
Եվ Խորենացի և Սահակ Պարթև
Սուրբ Մեսրոպ Մաշտոց Արևի պարգև
Անուներ վսեմ վեհ ու երկնահաս
Ձինջ մաքրամաքուր Աստծուց ոչ պակաս
Դուք տվեցիք մեզ Վարդաներ կարմիր
Բարձր ու վեհաշուք ընտիր առ ընտիր
Երաժշտության հանճար երկնահաս
Ձեզ պես միշտ անմահ-անմահ Կոմիտաս
Հսկա տիտաններ քանքար ու տաղանդ
Մեծն Տրդատներ Փավստոս Բյուզանդ
Դուք աստվածարյալ իմաստուն մայրեր
Գթառատ տիկնայք փրկարար քոյրեր
Ձեզանով ենք մենք ապրում պարզճակատ’
Ցանկանում ենք Ձեզ միշտ լինեք հպարտ
Ծնեք որդիներ հերոս ու անպարտ
Որ մնանք հավերժ Ձեզ երախտապարտ
Ու Ձեզ միշտ շողա Արևը ազատ,
Ձեզ Հայոց Ազգի Մայրեր Հարազատ:
Մի Նոր «Վերնատան»
Այր մի առաջնորդ մութ ու բթամիտ,
Որ ոչինչ չունի մաքուր ճշմարիտ,
Իրեն թվում է մտքի մարգարիտ,
Հավատքով թերի, սատանի գերի…
Մեկ սենթի համար աշխարհ կը ավերի,
Հանցագործներին միշտ էլ կը ների:
Կը վաճառի իր ամեն սուրբ բանը,
--> Որ լցնի իրեն փորն ու գրպանը
Կոչում էլ ունի որպես սրբազան,
Սխալներ ունի անչափ զանազան,
Հեռևից գառ է մոտիկից գազան,
Առյուծ արքա է ու աղվես վազան,
Ձեռքին կրում է պատվո գավազան,
Որին երբեք էլ չի եղել արժան,
Ու մնում է միշտ կոպիտ ու դաժան,
Որի հավատին ես չեմ հավատում,
Աստծո հանդեպ էլ սխալ է դատում,
Տերը ներող է եթե աղաչի,
Ու սխալների համար մեղանչի,
Որ այս ցանկալի բարի Նոր տարին,
Մաքրված հոգուն բերի իր բարին:
Ինչ է կատարվում Նոր «Վերնատանը»,
Դա շատ լավ գիտի հին սրբազանը…
Եվ հարգանքների ամենասիրով,
Բարեմաղթանքի անհուն բերկրանքով :
Ձեր խոնարհ ծառա «Զորավար» Մուշեղ,
Կյանքի պայքարում անմեղ ու ուժեղ:
Մայրիկ ջան
Ես քո արեւի շողն եմ մայրիկ ջան,
Քո ոտքի տակի հողն եմ մայրիկ ջան
Դու սիրոյ ծով ես անեզր անսահման,
Ես քո մի կաթիլ ցողն եմ մայրիկ ջան:

Դու ամենամեծ սուրբն ես մայրիկ ջան,
Ամենանրբի նուրբն ես մայրիկ ջան,
Դու ծաղկունքների բույրն ես մայրիկ ջան,
Ու թէ կա կյանքում մայր Աստվածածին…
Նրա հարազատ քոյրն ես մայրիկ ջան:
Տեր Ներող Եղիր
Տեր դու գիտես ինձ ինչ ես արարել.
Կրծքիս վանդակում ինչ սիրտ ես դրել.
Կարգապահության համար չեմ ծնվել.
Սակայն ես անկարգ չեմ կարող ապրել:

Տեր դու ներիր ինձ, որ չեմ հավատում.
Քեզ անճիշտ սիրող հավատացյալին.
Որոնք քո անվամբ շողոքորթում են.
Եվ կողոպտում են մաքուր հավատին:

Ամեն մարդու մէջ հաստատ հավատ կա.
Որն հավատում է բարի հավատին.
Ու ենթարկվում է մեծ ճշմարտւթյան.
Ճիշտ խոսքն ասում է ուղիղ ճակատին:

Թե կա ճշմարիտ մեղքի քավարան.
Ցույց տվեք ուղիղ ու մոտիկ ճամփան.
Մարդկանց ազատեք կեղծ միջնորդներից.
Մաքրեք հավատը մոլախոտերից:

Տեր դու ներիր ինձ, որ շատ եմ շեղվում.
Այս շեղվածների շեղվածության մեջ.
Ու այս խավարից շատ-շատ եմ նեղվում.
Հիասթափվում ու տանջվում եմ անվերջ:

Կա մեկ Արարիչ,ու մեկ Արեգակ.
Մեկ Մայր բնություն մեկ ճշմարտություն.
Մեկ մեծ սրբություն մեկ արդարություն.
Կա մեկ ճանապարհ մեկ, հավերժություն:
Ի միջ այլոց
Չեմ ուզում լինել ես ի միջայլոց,
Ուզում եմ լինեմ ես հենց իմ տեղում,
Հենց դարա համար չեմ դիմում այլոց,
Որ ամեն տեղ են, ոչ իրենց տեղում:
Թէ դու չես կարող ինձի ըմբռնես,
Մոռացիր դու ինձ որ գեթ քեզ փրկես,
Քան զի նման չեմ, մի այլ ուրիշի,
Ամեն մարդ ինքն է, դու այս լավ հիշի,
Փրկության համար մի ելք կա մաքուր,
Խավարից լույսը գնալ ամեն ուր,
Որ լինես գիտակ, ազնիվ ու շիտակ,
Չարի դեմ անհաշտ, ու միշտ բարեպաշտ,
Որ զանազանես դու լավը վատից,
Ու քիչը շատից խորթն հարազատից,
Եվ քաղաքացին քաղաքագետից,
Լուսավորվածին խավար անգետիվ,
Չդառնաս դու սուրբ սին մտացածին,
Որ անուն շահես վատ արատածին,
Եւ փառք ու պատիվ գանձեր անսպառ,
Այլ պատվիդ համար եղիր հոգատար,
Նախ ինքդ գիտցիր և ասա այլոց,
Չեմ ուզում լինել ես ի միջայլոց:
Ասեք Մարդիք Ինչ անեմ
Մթության մեջ խարխափում եմ, ասեք մարդիք ինչ անեմ
Ես չեմ խափում, ինձ խափում են, ասեք մարդիք ինչ անեմ
Կուսակցական գաղափարի ու կրոնի անվան տակ,
ԱՌԱՋՆՈՐԴՍ ինձնից կույր է ասեք մարդիք ինչ անեմ :
Արդարությունն է իմ խոստովանքս
Ճշմարդությունն է իմ դավանանքս,
Ու իմ մարդկային ամբողջ թերությամբ,
Իմ մեջ հաստատ է իմ հավատամքս :
Ինչքան էլ կուզեք արատավորեք,
Արիությունն իմ պարզ ու անարատ,
Բայց վերջ ի վերջ պիտի սովորեք,
Ջոկել, լավ ու վատ, խորթ ու հարազատ :
Եղբայրությունն է իմ երազանքը,
Համայն աշխարհի բոլոր մարդկության.
Ու իմ նկատմամբ կույր հալածանքը
Արդյունքն է միայն չար մտայնության :
Գուցե ոմանց մոտ սևը կանաչ է
Կապույտն, սպիտակ, կարմիրը դեղին
Բայց ինձ մոտ խնդրում ու աղերսում եմ
Տեսեք գույները ով իրեն տեղին :
Ով շողոքորթում ստում է քաջ է
Քծնում սողում է նա միշտ առաջ է
Ես այդ լավ գիտեմ մարդկային կյանքում
Որ ձևերն այդ, կեղծ, դա մեզ համար չե :
Քառյակ
Ով է տեսել և կամ լսել ավելի լավ քան մի բան,
Որ եկել է ու գնացել մարդը ազնիվ իր ճամփան:
Մի երազ կա հոգուս խորքում որի համար ախեմ քաշում,
Ով, որ մի սուրբ երազ չունի. ինչ գիտի որ ինչ եմ քաշում

*****
Ով թռչում է ուրիշ ձիով, սին խոսքերով խանդավառված,
Լավ է իջնի քայլի ոտքով. քան թե մի օր գլորվի ցած:
Այդ վախկոտն է վհատում, հույսի ծովում առանց հույս,
Իսկ կտրիճը պայքարում կերտում է նոր արշալույս:

*****
Ամեն մի մարդ իր տեղն ունի ամեն ծաղիկ իր հոտը.
Մարդ կա մարդու հոգս է տանջում մարդ կա փողի կարոտ.
Մարդուն տանջում է մարդկային հոգսը.
Ոչ մարդուն միան իր ստամոքսը:

*****
Ինչ ենք փնտրում, որ ինչ գտնենք աշխարհում,
Ինչ ենք գտնում, ինչ կորցնում աշխարհում,
Շահ ու վնաս հաջորդում են մի միյանց,
Ինչ կա էս սին ու սուտ աշխարհում:

*****
Բարիքների մեծ բերկրանքը, բարեկամն է բարեկամ,
Բյուրեղացած բարությունն է բարիքներով բարեկամ,
Բյուր-բյուրավուր բաևներով ողջույն ենք բարության,
Բարեկամին բարի մաղթենք բարի սրտով բարեկամ:
*****
Քո թշնամուդ թշնամին քեզ բարեկամ չէ անպատճառ,
Բարեկամիդ բարեկամն է քեզ բարեկամ անպատճառ,
Բարեկամի բարեկամը բարեկամն է մարդկության,
Բարեկամիս բարեկամը բարեկամս է անպատճառ:

*****
Տիեզեքի տարածքի մէջ անսահման,
Հորիզոններ թռիչքներ կան անսահման,
Մարդու մտքին սլացումից անսահման,
Սահմանների` սահմաններն են անսահման:

*****
Արարիչի անչափելի պարգևներն են անհամար,
Հանց երկնքի հարդագողի ցանած աստղերն անհամար,
Ուրախության թէ տխրության առիթներն են անհամար,
Հազար երանգ մութ խաղերի համարներն են անհամար:


*****
Խրատողին երբեք դու մի խրատիր,
Ժամանակի վայրկյանը զուր մի վատնիր,
Նախ դու գտիր արժեքը իսկական,
Նոր ուրիշի արատները թրատի:

*****
Արարիչին տկար խելքով մի դատիր,
Քեզ կաշկանդող կապանքներից ազատիր,
Ընկած ելած փորձված մարդն է արժանի,
Կշիռ չունի կարծիքն ամեն անհատի,

*****
Ով սիրում է սին խոսքերով լեզվին տալ,
Ամեն խոսքին գումարում է նոր սխալ,
Լավ է մի քիչ խոր ու երկար մտածել,
Քան թե վերջում երկու ձեռքով գլխին տալ:

*****
Ջորեպանին ձիու սանձը մի հանձնի,
Նա նման չէ նժույգ վարող մի անձի,
Հովվի շանը առյուծ կանչես թե ասլան,
Նա կարող է միայն հաջի կաղկանձի:

*****
Մի ապերախտ բայց բարեբախտ,
Էշն է քշում այս կյանքում,
Նրա աստղն է փայլում շողում,
Գալիք կյանքի երկնքում:

*****
Իսկ մի ազնիվ զրկված էշից,
Ինքն է քայլլում այս կյանքում,
Ու մտորում այսպես անվերջ,
Գալիք կյանքի սարսափում:
Գոհաբանության
Այսօր մեծ տոն է գոհաբանության
Եւ Արարչական գովաբանության
Եւ ճոխ բնության լի առատության
Մարդկային վսեմ սուրբ աշխատության
Ու բարիքների ճոխ շռայլության
Հոգու և մտքի վեհ ազատության:
Հարսանիքների և խնճույքների
Արարողության և վայլչության
Սուրբ հավատամքի գործադրության
Վերջ դնել հավերժ ստախոսության
Եվ բանսարկության դավադրության
Բիրտ իշխանության և Էշ-խանության
Չարագործության, պորտաբուծության
Եւ ագահության չարաշահության
Թողնել հեռանալ իսպառ մոռանալ
Մարդկանց դեմ գործող անմարդկայնության
Մարդկանց հետ վարվենք մաքուր մարդկային
Որպեզ վայելենք կյանքը երկնային
Լինելով բարի մենք վարվենք բարի
Որպես վերանան հոգսերն աշխարհի
Ու քանի դեռ կա աշխարհում ՄԱՐԴԸ,
Մեկ- ընդմիշտ բուժվի այս տանջող դարդը:
Շնորհավոր Նոր Տարի
2010 Թիւ
1 Ողջ աշխարհին խաղաղություն
2 Լավ գործերին հաջողություն
3 Գերյալներին ազատություն
4 Ծնողներին համբերություն
5 Տարեցներին տոկունություն
6 Ազնիվ խոսքին վստահություն
7 Հոգնածներին հանգստություն
8 Պարտվածներին կայունություն
9 Հարուստներին ձեռբացություն
10 Գոռոզներին պարկեշտություն
11 Իշխաններին համեստություն
12 Թմրածներին աշխուժություն
13 Հիվանդներին առողջություն
14 Շեղվածներին ճշմարտություն
15 Արդարատենչ ողջ աշխարհին
16 Մեզ բոլորիս և ամենքին
17 Միշտ բաղձալի ու ցանկալի
Եվ մարդկության անդորություն
Հայրենիքին անկախություն
Չարքաշներին բարօրություն
Ջահելներին վայելչություն
Բարիքներին առատություն
Նվերներին շռայլություն
Կարոտներին մեծ լիություն
Հաղթողներին խոհեմություն
Հարբածներին սթափություն
Ազապներին ամուսնություն
Տգեղներին գեղեցկություն
Տգետներին լույս գիտություն
Նսեմներին վսեմություն
Խաղաղություն- Խաղաղություն
Մեծ բարություն- բարօրություն
Շնորհավոր- Շնորհավոր
Բարիք բերող այս Նոր Տարին
Քառյակ
Սխալ խոսող տեսնում ես նրան ուղղել չես կարող,
Հանցավորին գտնում ես նրան ցույց տալ չես կարող,
Կույր է ճամփան չի տեսնում ձեռքից բռնել չես կարող,
Կողքից տեսնել ու անցնել դու քեզ զսպել չես կարող:

*****
Ծուռ գնացող անցավորին, ուղիղ ճամփան ինչ անի,
Ոչ պտղաբեր ծառերին, այգեպանը ինչ անի,
Հոր մեջ որ ջուր չի գա, հանքաբանը ինչ անի,
Պարտականին պարտք չեն տա պարտականը ինչ անի:

*****
Խայյամն է ինձ քեզ մետ ղրկել դու գոհ մնա Խայյամից,
Ինչքան կուզես դու ինձ տանջիր ձեռք չեմ քաշի քեզանից,
Տառապանքս իմ մեղքով չէ դա անկախ է ինձանից,
Ինչուներիդ պատասխանը դու ստացիր քեզանից:

*****
Կուզեմ հավերժ արբենալ միայն գինով Խայյամի,
Որ էլ չզգամ չիմանամ հոգս ու վիշտը աշխարհի,
Թող վերանան աշխարհից ամեն տեսակ չար քամի,
Որ չխայթեն միմիյանց բարեկամ թե թշնամի:

*****
Ես ուր գնամ, ինչ անեմ ճարճամբա չկա,
Բացի քո շեմն ու դուռը հար ճամբա չկա,
Ճանապարհներ շատ- շատ են հար ճամբա չկա,
Սերը մերժող սրտի պես քար ճամբա չկա:

Աշխարհից մի խենթ պակաս
Իմ սիրելի ընթերցող , լավ ու բարի մտածող ,
Իմ անծանոթ գրչեղբայր , վեհ ու ազնիվ դու մնաս ,
Այնտեղ որտեղ որ դու կաս դրախտ պետք չէ հար ծաղկող ,
Թե չլինեմ ես ոչինչ աշխարհից մի խենթ պակաս :
Պետք չէ հեքյաթ հորինես , թէ ով ես դու ով եմ ես ,
Քեզ հարգում եմ ով որ կաս , դու մեր գլխից անպակաս ,
կյանքում լինես երջանիկ , ապրես անհոգ անվնաս ,
Թե չլինեմ ես ոչինչ աշխարհից մի խենթ պակաս :
Գաղափարը քո վսեմ թող որ լինի երկնահաս ,
Հավատարիմ մնա քեզ չարիքներին տուրք չ’տաս ,
Միշտ մեծարիր հանճարին , գթա խեղճին անճարին ,
Թե չլինեմ ես ոչինչ աշխարհից մի խենթ պակաս :
Բարեկամդ նա է որ քծնող չի ու կեղծավոր ,
Խոսքն ասում է ճակատիդ , ու չի ձգտում քո վատիդ ,
Քեզ ասում է ինչ որ կաս գուցէ մի օր հասկանաս ,
Թե չլինեմ ես ոչինչ աշխարհից մի խենթ պակաս :
Թե գանձեիր ծովն ընկնես ու աշխարհին տիրանաս ,
Թե իմաստուն կատարյալ , թե տհասես պատուհաս ,
Թե քնած ես արթնանաս , թե մանրեն ես մարդ դառնաս ;
Թե չլինեմ ես ոչինչ աշխարհից մի խենթ պակաս :
Իմ Աղոթքը
Արարիչ հզոր հավերժ եզակի
Դու տվեցիր մեզ լույսն արեգակի
Միակն ես ինքդ ինքդ ես և ինքդ
Վկա երկիրդ վկա երկինքդ:
Քո կամքով ծնված հոգով ներշնչված
Համարձակվում ենք աղերսելու Քեզ
Տուր անհուն շնորհք համբերություն մեզ
Տուր ամեն տեսակ լուրջ սթափություն
Եվ ոչ մի տեսակ հիասթափություն
Տուր կարողություն, ըմբռնողության
Ճիշտ ընկալելու ճիշտ դատողության
Որ լավը վատից մենք զանազանենք
Ճշմարտությանդ միշտ փառաբանենք
Որ կյանքում ինչքան տառապենք նեղվենք
Քո գծած ճամբից երբեք չշեղվենք
Տեր հաստատ պահիր ազգն իմ տառապած
Որ հավերժ երգենք գովքդ փառապանծ
Պահպանիր նույնպես աշխարհի բարին
Որ երբեք-երբեք տուրք չտանք չարին
Թող ողջ աշխարհը լինի լի ու շեն
Եվ խաղաղություն և բարիք ամեն:
Քառյակ
Ու փառք տվի ես գոյության կանչող լույս Արարիչին,
Բոլոր մեղքերի, հանցագործության, քավության Փրկչին,
Տիրապետեցի իմ անպարտ կամքի ուժին անխորտակ,
Ու սիրտ դարձրի մեծ, ազատության Վսեմ- դրոշակ:

*****
Մեկը մեռավ իր հետ տարավ, հազար խոհեր ու մտքեր,
Իսկ մյուսը տարավ միայն, անպետք ձեռքեր ու ոտքեր,
Այդ վախկոտն է վհատում, հույսի ծովում առանց հույս,
Իսկ կտրիճը պայքարում, կերտում է նոր արշալույս:

*****
Վատ ժամանակ ծնվեցինք էլ բան չկա տիրելու,
Ինչ մտածես գրված է էլ բան չկա գրելու,
Տիեզերքն էլ գրված է էլ բան չկա գերելու,
Ողջ աշխարհը խոսում է ականջ չկա լսելու:

*****
Ախ, ասում են աշխարհում մարդ չի ապրում առանց դարդ,
Իմ, դարդի պես, աշխարհում դարդ չի ապրում ոչ մի մարդ,
Էն դարդը, որ ինձ են տվել, եթե տրված լիներ սարին,
Էնպե սհալ ու մաշ կլիներ, որ չեր մնա քարը քարին:

*****
Մի ապերախտ բայց բարեբախտ էշն է քշում այս կյանքում,
Նրա աստղ է փայլում շողում գալիք կայնքի երկնքում,
Իսկ մի ազնիվ զրկված էշից ինքն է քայլում այս կայնքում,
Ու մտորում էսպես անվերջ գալիք կյանքի սարսափում:

*****
Ով հնվում է հաստատաքայլ, իր ոտքերին սեփական,
Նա ուշ կամ շուտ տեղ կը հասնի ու կը ժպտա ապագան:
Ավետիք Իսահակյանին
Մեր երգերի խորվերքերի ամենաբորբ հառաչող
Ամպրոպային Արագածի, որոտի պես շառաչող
Դու դյուցազուն կտրիճի պես ընդդեմ չարի մարտնչող
Դու մեր մտքի մեծ ռահվիրան, արևի պես ոսկեշող
Դու մեզ համար Վիկտոր Հոգո թշվառներին կարեկից
Դու մեզ համար Օմար Խայամ սիրո գարուն վառ երգիչ
Դու մեր կրծքին շքանշան ալմասից քո Արագած
Դու սուրբ դրոշ մեր ձեռքերում դեպ Մասիսը սիգապանծ
Դու հոռետես հայոց Նիչե, արյունալի քո դարի
Դու ալ Քորան ամենամեծ, Աբուլալա-Մահարի
Դու մեծ վարպետ Իսահակյան Հայոց հպարտ աշխարի
Քո սրբազան մտքի լույսը հավերժ-հավերժ չի մարի:
Քառյակ
Երբ բախտդ եկավ դու քնած էիր,
Կանչեց ձայն տվեց քնից չարդնացար,
Քո անհոգությանն քունն էր քեզ տարել,
Շատ ուշ էր արդեն երբ որ արդնացար:
*****
Բախտը երբեք քեզ չի գտնի,
Նա քեզ չի էլ որոնում,
Դու ես որ պիտ նրան գտնես,
Կյանքի դաժան պայքարում:
*****
Նա ապաբախտ մարդէ ինձ պես,
Ով իր բախտից գանգատ կանի,
Նրա բախտին բույր երանի
Ով իր գործով բախտ կը հանի:
*****
Դեռ չպարզած սուտ ու ղորդը,
Ցեխն է խրվել միչ կոկորդը:
*****
Մի տեղ որ չկա տրամաբանում,
Հապա էտ բանում ինչ բան ես բանում:
Հանուն Աստծո ողորմած եւ բարեգութ
Փառք Արարչին Աստծուն մեծ ստեղծագործ ուղենիշ,
Որը տվեց ողջ աշխարհի գոյ ու գույքին չափանիշ:

Այն միակը որը չունի կարիք կարոտ ոչնչի,
Գործը չունի սկիզբ ու վերջ ամեն գոյի ու շնչի:

Կենդանություն պարգևեց իր կենդանական-աշխարհին,
Երկրի անիվը հաստատեց անուն տվեց ամենքին:

Ու նախքան որ ստեղծեր նա տարածքները անտարած
Գիտեր բոլոր գաղտնիքները չափած ձևած սահմանված:

Պտույտն արագ արեգակի, դաշտերն հանդարտ ու անդորր,
Գոլորշիներ ծովին տվեց արևին գույն բյուրավոր:

Ու երևան բերեց բարի, ամեն տեսակ լավ ու վատ,
Գեղ ու տգեղ թույլ ու ուժեղ ամեն ինչի քիչ ու շատ:

Շունչ ու հոգի բաժին հանեց ծայր է ի ծայր աշխարհին,
Ամեն ինչին իրեն չափին, օրապահիկ ամենքին:

Ավել պակաս բան չթողեց իր կատարած գործի մեջ,
Թե լույս ու մութ, վեհ ու նսեմ, անսկիզբ են ու անվերջ:

Լինելությունն իր հաստատեց արարչությամբ իր բոլոր,
Որ միակն է հավերժական ամենազոր ու հզոր:

Ոչ սին ու սուր ունայն խոսքն է իր էությանն հարմարվում,
Ոչ էլ տեղը կը տեսնվի թե ուր է նա բնակվում:

Իմ մասին լուր չի ստացվի երկնք բոլոր աստղերից,
Ինքն է միակն ու եզակին բարձրագույնը չորս տարրից:

Եվ արեգակ և հողու ջուր և քամին է իր հլու,
Առանց Նրա արդար կամքի ոչ մի գոյ չի լինելու:

Առանց պատկեր Նկարիչը ինչպես պատկեր կը հանի,
Եթե ոչ իսկ իրեն տված պատկերներից անթերի:

Չկա գործում ինչու ինչպես սին հարցերին պատասխան,
Չէ, որ միայն ինքն է տալիս այդ հարցերը մեզ միայն:

Տեղի համար չի բարձրացել լայնատարած երկինքը,
Քանզի պատգամ ու հրաման արձակում է հենց ինքը:

Մեծությունը չի զտեղվում ծալքերի մեջ մեր մտքի,
Ոչ էլ մեր մտքին է ճանաչում իր գոյության ինչպիսին:

Չկար մի բան հենց սկզբից Նրա կամքից դուրս ոչինչ,
Ամենագետ միայն ինքն է ուրիշ ոչ ոք ու ոչինչ:

Այնպես ինչպես ընթանում էր չկար ոչ մի գործ ընկեր,
Որովհետև վարքագծով չկար նման վարքատեր:

Մենք բոլորս հնազանդ ենք իր սահմանած պայմանին,
Երնեկ նրանց որ ձգտում են հասնել գծած իր ճամբին:

Ասադի Թուսի-ից . Պարսկերենից թարգման