Սաղմոս(ՁԶ)86
Մեծ նեղութեան մէջ աղօթք
1Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։
2Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստւա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ։
3Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։
4Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի.
5որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ։
6Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներինեւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։
7Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ։
8Աստւածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանւի քո գործերին։
9Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անւանը։
10Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստւած։
11Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։
12Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստւած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անւանը։
13Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։
14Աստւա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստւած չհամարեցին։
15Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։
16Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։
17Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ։

************

Սաղմոս(ՁԷ)87
Սիօնի փառաւորւիլը հեթանոսների դարձի գալովը
Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս
1Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են
.2 Տէրը սիրում է Սիoնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները։
3Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու։
4Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը, եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ։
5Սիoնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնւեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց։
6Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ։
7Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է։

************

Սաղմոս(ՁԸ)88
Փորձութեան մեծ վտանգի մէջ աղօթք
Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին.
1Իմ փրկութեա՛ն Տէր Աստւած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։
2Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս,
3քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ։
4Ես համարուեցի նրանցից, ովքեր մահւան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ, լքւած՝ մեռեալների մէջ,
5գերեզմանում պառկած սպանւածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժւած են քեզնից։
6Ինձ խորախոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ։
7Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր։
8Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնւած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս։
9Աչքերս տկարացան թշւառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցիեւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ։
10Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց, եւ նրանք գոհութի՞ւն պիտի մատուցեն քեզ։
11Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում, կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ։
12Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչւեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացւած երկրում։
13Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի։
14Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից։
15Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի։
16Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցրին ինձ։
17Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ,պաշարեցին ինձ բոլորը միասին։
18Իմ թշւառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից։

************

Սաղմոս(ՁԹ)89
Դաւիթի տան համար մխիթարութիւն Աստուծոյ խոստմունքիցըր
Եման Եզրայելացու իմաստութիւնը
1Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով։
2Ասացիր՝ «Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի». քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի։
3Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդւեցի իմ Դաւիթ ծառային՝
4որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմեւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ։
5Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում։
6Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար, կամ Աստծու որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման։
7Աստւած փառաւորւած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար։
8Զօրութիւնների՛ Տէր Աստւած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է։
9Դու տիրում ես ծովի զօրութիւններին, եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում։
10Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններինեւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին։
11Քոնն է երկինքը եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր։
12Հիւսիսն ու Հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան։
13Քոնն է բազուկը եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը։
14Քո աթոռը հաստատւած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան։
15Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր, նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ։
16Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ,ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի։
17Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ։
18Տիրոջից է Իսրայէլի սրբի՝ մեր թագաւորի օգնութիւնը։
19Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ասելով. «Օգնութի՛ւն ցոյց կը տամ հզօրին, եւ կը բարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին։
20Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան։
21Ձեռքս կ՚ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի։
22Թշնամին չի վնասի նրան, եւ անօրէնութեան որդին նրան չի չարչարի։
23Նրա թշնամիներին կը հարւածեմ նրա առաջ, եւ նրան ատողներին պարտութեան կը մատնեմ։
24Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անւամբ բարձր կը լինի։
25Նրա ձեռքը կը հաստատեմ ծովի վրայ,եւ նրա աջը՝ գետերի վրայ։
26Նա ձայն կը տայ ինձ. «Իմ հայրն ես դու, Աստւա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան»։
27Ես իմ անդրանիկ որդին կը դարձնեմ նրան,եւ բարձր՝ քան երկրի բոլոր թագաւորները։
28Յաւիտեան կը պահեմ նրա համար իմ ողորմութիւնը,եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կը մնայ։
29Նրա սերունդը կը հաստատեմ յաւիտեանս յաւիտենից,եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի։
30Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքըեւ իմ դատաստանով չկամենան ընթանալ,
31եթէ անարգեն իմ արդարութիւնըեւ իմ պատւիրանները չպահեն,
32գաւազանով կը հարուածեմ նրանց անօրէնութիւններին, եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին։
33Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց,եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի։
34Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ,կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից։
35Մէկ անգամ ընդմիշտ ես երդւեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի։
36Նրա սերունդը յաւիտեան կը մնայ, եւ ինչպէս արեւ,
37ինչպէս լուսին, նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատւած կը մնայ երկնքում, որպէս հաւատարիմ վկայ»։
38Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին։
39Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր։
40Քանդեցիր նրա բոլոր պարիսպները,եւ նրա բերդերը խարխլեցիր։
41Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ։
42Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։
43Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը,եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր։
44Անարգեցիր նրա սրբութիւնը,եւ նրա գահը գետին տապալեցիր։
45Նրա կեանքի օրերը նւազեցրիր, եւ նրան ամօթով ծածկեցիր։
46Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս։
47Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ ո՛րն է իմ հանգիստը. միթէ իզո՞ւր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։
48Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի,կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից։
49Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին։
50Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից։
51Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատւցեցին քո օծեալին։
52Օրհնեալ է Տէր Աստւածը յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի։

************

Սաղմոս(Ղ)90
Մովսէսի աղօթքը Աստուծոյ յաւիտենականութեան և մարդկանց ունայնութեան մասին
1Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար։
2Դու կայիր, երբ դեռ չէին հաստատւել լեռները եւ չէին ստեղծւել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն։
3Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»։
4Հազար տարին Տիրոջ աչքում երէկւայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերւայ մի պահի պէս։
5Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,
6առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։
7Մենք մաշուեցինք քո բարկութիւնից,եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք։
8Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ։
9Մեր օրերը բոլորովին նւազեցին, եւ մենք խռովւեցինք քո բարկութիւնից։ Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման։
10Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ։ Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատւեցինք։
11Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը։
12Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը,եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը։
13Դարձի՛ր, Տէ՛ր։ Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։
14Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։
15Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք։
16Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։
17Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։

************