Սաղմոս(ԿԱ)61
Նեղւած թագաւորի աղօթքը
Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի
1Լսի՛ր, Աստւա՛ծ, աղօթքն իմ, եւ ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, աղօթքիս։
2Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց։
3Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը, եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար։
4Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարւեմ։
5Դու, Աստւա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուիր քո անունից ակնածողներին։
6Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէ սերունդ։
7Նա կայ եւ յաւիտեան կը մնայ Աստծու առջեւ. նաեւ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կը խնդրեն նրանից։
8Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ։

************

Սաղմոս(ԿԲ)62
Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի
1Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս։
2Նա է Աստւածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ։
3Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակւէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքւած պարսպի ու խախտւած ցանկապատի պէս։
4Նրանք ինձ պատւից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորւելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։
5Սակայն իմ հոգին հնազանդ կը մնայ Աստծուն, քանզի նրանի՛ց է իմ համբերութիւնը։
6Նա է Աստւածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանւեմ։
7Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստւած է օգնականն իմ եւ Աստծու վրայ է յոյսն իմ։
8Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստւած օգնականն է մեր յաւիտեանս յաւիտենից։
9Հանգիստ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար ենեւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են։
10Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկանաք, եթէ հարստութիւնն առւի պէս իսկ հոսի,թող ձեր սրտերը չցանկանան։
11Մի անգամ խօսեց Աստւած, եւ երկու անգամ լսեցինք այս բանը։
12Աստծունն է զօրութիւնը, եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը, դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի։

************

Սաղմոս(ԿԳ)63
Փափաքում է Աստուծուն նրա սրբարանումը
Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում
1Աստւա՛ծ, Աստւա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ,
2ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ։ Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ,
3քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ։
4Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ։
5Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի։
6Երբ քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ։
7Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ։
8Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ։
9Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն։
10Թող սրի մատնուեն նրանք եւ աղւէսների բաժին դառնան։
11Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ. թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով. թող խցուեն բերանները նրանց, ովքեր անիրաւութիւն են խօսում։

************

Սաղմոս(ԿԴ)64
Դաւիթը խնդրում է Աստուծոյ պաշպանութիւնը բամբասողների դէմ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ։
2Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից։
3Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար,
4որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի։
5Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. «Տէրը դա չի տեսնի»։
6Անօրէնութիւն փնտռեցին, յոգնեցին փնտռելուց ու քննելուց։
7Թող մարդ մերձենայ իր սրտի խորութեամբ, եւ Աստուած թող բարձր լինի։
8Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովուեն։
9Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծու գործերը եւ հասու եղան նրա արածներին։
10Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝ յոյսը դնելով նրա վրայ. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։

************

Սաղմոս(ԿԵ)65
Աստուծոյ ժողովրդի գոհութիւնը հոգևոր և մարմնաւոր բարիքների համար
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից
1Աստւա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում, եւ քեզ աղօթք պիտի մատուցւի Երուսաղէմում։
2Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին։
3Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ, դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին։
4Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակւեն քո գաւիթներում։ Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից, սուրբ է քո տաճարը։
5Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստւա՛ծ, փրկի՛չ մեր՝ յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների։
6Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատումեւ զօրութիւն է հագել։
7Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնըեւ ցածրացնում նրա ալիքների ձայնը։
8Հեթանոսները պիտի խռովւեն, եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից, այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան։
9Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն եւ բազմացրիր նրա հարստութիւնը։ Աստծու գետը լցւեց ջրով. դու պատրաստեցիր նրա կերակուրը, քանզի այսպէս է պատրաստութիւնը.
10դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը, քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը։
11Տարուայ պսակը պիտի օրհնւի քո քաղցրութեամբ, դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն։
12Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն, բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորւեն։
13Մաքիների խոյերը պիտի զուգւեն, հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն։

************