Պետրոս Առաքեալի Առաջին Նամակը
ԳԼ. 1
Ողջոյն

Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք,
2ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծու կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդւելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործւելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեր վրայ։

Կենդանի Յոյս

3 Օրհնեա՜լ է Աստւած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահւած է երկնքում ձեզ համար, 5ձեզ, որ Աստծու զօրութեամբ պահւած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնւելու վերջին ժամանակներում։
6Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձւած, դառնայ գովքի, փառքի ու պատւի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը։
10Այդ փրկութեան համար է, որ փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակւած էր ձեզ։
11Քննում էին, թէ ո՛ր եւ ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին։
12Աստւած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրւած այդ պատգամները, որոնք այժմ պատմւեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանւեցին Սուրբ Հոգով, որն ուղարկւեց երկնքից. մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել։

Ամբողջ Կեանքով Սո՛ւրբ Եղէք

13Ուրեմ, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
14Իբրեւ հնազանդ որդիներ, մի՛ կերպարանւէք նախկին, ձեր անգիտութեան ժամանակւայ ցանկութիւններով. 15այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. 16քանի որ գրւած է. 17Եւ եթէ Հայր էք կոչւմ նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ։
18Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկւեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, 19այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ. 20նա, որ նախասահմանւած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար, ձեզ, 21որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տւեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը լինեն Աստծու վրայ։
22Արդ, մաքրեցէ՛ք դուք ձեզ՝ հնազանդւելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ՝ մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց։
23Վերածնւեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ՝ անապականից՝ Աստծու կենդանի եւ մշտնջենական խօսքով. 24քանի որ՝ 25Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանւեց ձեզ։

=============

Պետրոս Առաքեալի Առաջին Նամակը
ԳԼ. 2
Կենդանի Վէմը եւ Սրբւած Նոր Ազգը

Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։
4Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգւած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։
5Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6քանզի Գրքում էլ կայ, թէ՝ 7Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ 8Ինչպէս նաեւ՝ 9որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանւած էին։
10Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նւիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։
11Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք։

Աստուծոյ Ծառաները

12Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, 13եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը։
14Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, 15թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկւածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում. 16որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը։
17Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրւակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ։
18 Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատւեցէ՛ք թագաւորներին։

Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք

19Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, 20քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. 21քանի որ ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջւէք եւ համբերէք։ Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարւէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ.
22որովհետեւ այդ բանի համար իսկ կոչւեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. 23նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ.
24նա, որ նախատւելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարւելով՝ չսպառնաց, այլ յանձնւեց արդարութեամբ դատողին.
25նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկւեցիք դուք։
26Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։

=============

Պետրոս Առաքեալի Առաջին Նամակը
ԳԼ. 3
կանա՛յք եւ տղամարդիկը

Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդւեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահւած լինեն՝ 2նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ։
3Թող ձեր արտաքի՛նը զարդարւած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, 4այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչ որ շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծու առաջ.
5մի ժամանակ այսպէ՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. 6այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից։
7Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն։

Չարչարանք Արդարութեան Համար

8Եւ, ամենագլխաւորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնւագութ, խոնարհ. 9չարի փոխարէն չար մի՛ հատուցէ՛ք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչւեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.
10արդարեւ՝ 11Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարի։
12Իսկ եթէ արդարութեան համար չարչարւէք էլ, երանի՜ է ձեզ։ Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովւէք, 13այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը։
14Մաքուր խղճմտանք ունեցէ՛ք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս.
15որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարւել, եթէ այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։
16Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտեւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, 17որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 18որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում։
Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկւեցին ջրից։
19Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստւած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով։
20Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է։ Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները։

=============

Պետրոս Առաքեալի Առաջին Նամակը
ԳԼ. 4
Փրկւած Կեանքեր

Քանի որ Քրիստոս մարմնով չարչարւեց մեզ համար, դուք եւս զինւեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, 2որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի.
3քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով։
4Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ։
5Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին եւ մեռածներին.
6քանի որ սրա համար իսկ քարոզւեց Աւետարանը նաե՛ւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատւեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով Աստծու նման։

Աստւած փառաւորւի Յիսուս Քրիստոսի միջոցով

7Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար։ 8Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։
9Հիւրասէ՛ր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու։
10Ամեն մէկդ ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի որպէս բարի տնտես Աստծու պէսպէս շնորհների։
11Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։
Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստւած շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստւած փառաւորւի Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Չարչաւել Իբրեւ Քրիստոնեայ

12Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։
13Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։
14Իսկ եթէ նախատւէք էլ Քրիստոսի անւան համար, երանելի՜ էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծու Հոգին է հանգչում ձեր վրայ։
15Ձեզնից ոչ ոք թող չտանջւի որպէս մարդասպան կամ որպէս գող կամ որպէս չարագործ կամ որպէս ուրիշի գործին խառնւող. 16իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անւամբ, 17քանի որ ժամանակն է, որ սկսւի դատաստանը Աստծու տնից. որովհետեւ, եթէ այն նախ մեզնից սկսւի, ապա ի՞նչ վախճան կը լինի նրանց, ովքեր չհնազանդւեցին Աստծու Աւետարանին։
18Եւ եթէ արդարը հազիւ է փրկւելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ։
19Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծու կամքի, բարեգործութիւն անելով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին։

=============

Պետրոս Առաքեալի Առաջին Նամակը
ԳԼ. 5
Արածեցրէ՛ք Աստծու Այդ Հօտը

Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնւած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ.
3ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4որպէսզի, երբ Հովւապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք։
5Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստւած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։
6Խոնարհւեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ 7Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։
8Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։
9Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատքի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։
10Եւ բոլոր շնորհների Աստւածը, - որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, - թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
11Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։

Վերջին Բարեւներս

12Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծու ճշմարիտ շնորհքն ա՛յս է. դրանում հաստա՛տ մնացէք։
13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրւած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը։
14Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Խաղաղութիւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք։ Ամէն։

=============