Յիսուս Քրիստոսի Աւետարանը Ղուկասի Համաձայն
ԳԼ. 1

Նախաբան
1 Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարւած դէպքերի պատմութիւնը,
2 ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան,
3 ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ,
4 որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր:

Աւետում Յովհաննէս Մկրտիչի Ծնունդը
ԳԼ. 1

5 Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր:
6 Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատւիրանների եւ օրէնքների ճանապարհով:
7 Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին:
8 Եւ մինչ Զաքարիան Աստծու առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝
9 ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակւեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել:
10 Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած:
11 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած:
12 Երբ Զաքարիան նրան տեսաւ, շփոթւեց, եւ վախ ընկաւ նրա մէջ:
13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես:
14 Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով,
15 որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցւի
16 եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստւածը:
17 Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»:
18 Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»:
19 Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկւեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու:
20 Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարւի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»:
21 Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է:
22 Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ: Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշաներով էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձւած:
23 Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը:
24 Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ: Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում.
25 «Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»:

Աւետում Յիսուսի Ծնունդը
ԳԼ. 1

26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկւեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր,
27 մի կոյսի մօտ, որ նշանւած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր:
28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»:
29 Իսկ նա այս խօսքերի վրայ շփոթւեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը:
30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար:
31 Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես:
32 Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչւի: Եւ Տէր Աստւած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ,
33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»:
34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:
35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնւելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչւի:
36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչւած.
37 որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»:
38 Եւ Մարիամն ասաց. «Ահա ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:

Մարիամը Այցելում է Եղիսաբեթին
ԳԼ. 1

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը,
40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տւեց:
41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցւեց Սուրբ Հոգով
42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը:
43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ.
44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում:
45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասւածները կը կատարւեն»:

Մարիամի Փառաբանութեան Երգը
ԳԼ. 1

46 Եւ Մարիամն ասաց. Տէրը պիտի գովաբանեմ .
47 Ահա հոգիս կ’ուրախանայ Աստուծով , իմ Փրկիչովս, որովհետեւ նա տեսաւ իր աղախինի հեզութիւնը: Այուհետեւ բոլոր ազգերը երանի պիտի տան ինձի
49 որովհետեւ հզօր Աստւածը ինձի համար մեծամեծ գործեր կատարեց.սուրբ է նրա անունը :
50 Բոլոր ժամանակներում մէջ ողորմութիւն կանի աստւածավախ մարդկանց վրայ:
51 Զօրութիւն ցոյց տւաւ իր բազուկով եւ ոչնչացրեց հպարտներին իրենց բոլոր խորհուրդներով:
52 Գահից զրկեց արքաներին եւ բարձրացրեց խոնարհներին:
53 Սովածներին բարիքնորով լցրեց,եւ հարուստներին դատարկ արձակեց:
54 Պաշպան եղաւ իր Իսրայէլ ծառային, հաւատարիմ մնալով իր ողորմութեան,
55 Ինչպէս որ խօսացած էր մեր հայրերի Աբրհամի եւ նրա զաւակների հետ:
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:

Յովհաննէս Մկրտիչի Ծնունդը
ԳԼ. 1

57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց.
58 եւ նրա շուրջը գտնւողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տւեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:
59 Եւ ութերորդ օրը եկան երեխային թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում:
60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչւի»:
61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»:
62 Նշաններով հարցրեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել:
63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»: Եւ բոլորը զարմացան:
64 Եւ իսկոյն նրա բերանը բացւեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն:
65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին:
66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր:

Զաքարիայի Մարգարէութիւնը
ԳԼ. 1

67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցւեց, մարգարէացաւ եւ ասաց.
68 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստւածը, որ օգնութեան հասաւ եւ փրկութիւն բերաւ իր ժողովուրդին:
69 Իր ծառային ‘ Դաւիթի սերունից մի հզօր փրկիչ տւավ մեզ :
70 Իր սուրբ մարգարէների միջոցով խոստացաւ
71 փրկել մեզ բոլոր թշնամիների եւ ատողների ձեռքից ,
72 Որ մեր հայրերի հանդէպ իր ողորմութիւնը ցուց տալ. Եւ իր սուրբ ուխտը հաւատարիմ մնանք,
73 Մեզ է տալու այն ‘ ինչ որ երդումւել մեր հայր Աբրհամին խոստացած էր
74 ,որպէսզի առանց վախի որ մեզ թշնամիների ձեռքից ազատւած ‘ պաշտեն իրան,
75 Մեր կեանքի բոլոր օրերում,իրեն ներկայանանք որպէս սուրբ եւ արդար մարդիկ:
76 Եւ դու զաւա’կս, Բարձրեալի կոչումով մարգարէ պիտի կանչւես եւ տիրոջ առաջեւ պիտի քայլես’ որ նրա ճամբան պատրաստես,
77 որ նրա ժողովուրդին տաս փրկութեան գիտութիւնը եւ իրենց մեղքերի ներումը գտնելով.
78 որովհետեւ Աստւած իր գթառատ ողորմութեանբ, իբրեւ Արեգակ’ երկինքից պիտի ծագէ մեր վրայ.
79 Փայլելու խաւարի եւ մահւան շուքի մէջ բնակողների վրայ, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան :
80 Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը: