Գրիգոր Գրիգորեան

Հայ Ժողովուրդ
Ով հայ ժողովուրդ, օրն է միացէք,
Մեր ժայռերի պէս ամուր դուք կացէք,
Ժայռեր ենք կտրել քարէ պատ շարել,
Մեր պապերն են մեր հողերը վարել:

Արցախցին ասում է Աստւած է վկայ,
Արցախցու սրտում երբէք վախ չկայ,
Անօրէն թշնամին թող կարօտ մնայ,
Որ ոտքը դնի մեր հողի վրայ:

Մեր սուրբ վանքերը ժայռերի վրայ,
Նա ցույց է տալիս որ սարը մերն ա,
Չէք կարեղ դուք ժայռ պոկէք պատ շարէք,
Թույլ չենք տայ որ մեր հողերը վարէք:

Քաջերն են ասում այս նոր դարին,
Մենք տէր ենք մեր հողին ու սարին,
Էլ բաւական է անօրէն շանը,
Որ չոքել է մեր հողին ու տանը:

Արիւն ենք թափել կթափենք նորից,
Թզաչափ չենք տայ պապեկան հողից,
Մենք ենք այս սարի ու հողի տէրը,
Արցախը մերն է յաւիտեան մերը:

Դուն Իմ Հայոց Ազգ
Դուն իմ հայոց ազգ սփիւռք աշխարհի,
Համախմբուէք դուք ու եղէք բարի,
Մեր հողից բաժին ունի ամեն մարդ,
Սեփականդ է դու եղիր հպարտ:

Ձեռք ձեռքի տուած պահենք երկիրը,
Անարատ պահենք լեզուն ու գիրը,
Չլինենք մեր տան ու հողի տէրը,
Նման ենք որբի, որ չունի մէրը:

Տէր կանգնիր հողիդ ու գնահատի,
Որ թուրքի աչքը դումանով պատի,
Հովանաւորի, ծաղկի ,զօրանայ,
Թշնամու աչքը թող որ կուրանայ:

Ունենք մենք երկիր, ունենք մենք արև,
Չունենանք երկիր ոնց աշնան տերև,
Քամին կտանի դէպի ձոր ու սար,
Չենք ունենայ տուն որ առնենք դադար:

Որտեղ որ լինես դու հպարտացիր,
Ունես Հայաստան դու մի մտածիր,
Աճի, բազմանայ մեր հայոց ցեդը,
Մեր Հայաստաննէ վերջը մեր տեդը:

Արագածը
Բիւրականից ոլոր մոլոր Արագածը բարձրացայ,,
Օգոստոսեան օրերին բնութիւնց հիացայ,
Գագաթը ձիւն, ծաղկով լցուած սար ու ձոր,
Այդ որ տեսայ չեմ մոռանայ ոչ մի օր:

Կապոյտ լիճը արցունքի պէս գագաթին,
Ճերմակ ձիւնը երկու կանգուն ճակատին,
Գոյնզգոյն ձնծաղիկներ ձիւներից ցած,
Այդ որ տեսայ մնացել էի ապշած:

Լճի մօտ կանգնած քամին էր փչում սարերից,
Առուակները կարկաչելով թափւում էին քարերից,
Կանաչ ձորեր, ջինջ ու կապոյտ երկինքը,
Հովիւը նստած նուագում էր սրինգը:

Սիրտս մնաց Արագածի բարձունքում,
Այստեղ էլ նրան շատ եմ կարօտում,
Ուզում եմ թռչել, կանգնել գագաթին,
Աչքերս թած են ու խիստ դառնագին:

Մենք զովացանք Արագածի հովերով,
Ու շնչեցինք նրա բերած բոյրերով,
Ով չի տեսել թող որ տեսնի հիանայ,
Հայրենիքի սիրով թող նա զօրանայ: