Ղեվոնդ Ալիշան

Ղևոնդ (Քերովբե) Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլխոի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում: Տասներկու տարեկան հասակում (1832 թ.) նրան տալիս են Վենետիկի ս. Ղազար վանքի դպրոցը (Ընծայարան), ուր չորս տարի ուսանելուց հետոյ փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը»։ Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը:
Դրանք վանքի չորս պատերի մեջ պարփակված, բայց դեռևս «դուրսի աշխարհի» տպավորություններն իր մեջ չմեռցրած պատանու զեղումներն էին՝ ներշնչված Ադրիատիկ ծովի և ս. Ղազար կղզու գեղեցիկ բնանկարներից:
Սակայն, Ալիշանի այս, ինչպես և հետագայում գրած բազմաթիվ գրաբար բանաստեղծությունները իրենց վրա կրում են կլասիցիզմի տիրական ազդեցությունը և, ըստ էության, քիչ են տարբերվում Մխիթարյան մի քանի հեղինակների ոտանավորներից։
1841 թ. Ալիշանը նշանակվում է ուսուցիչ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգնթաց` նա աշխատակցում է «Բազմավեպ» հանդեսին, որ լույս էր տեսնում 1843 թվականից։
1848 թ. նա նշանակվում է հիշյալ վարժարանի տեսուչ: Ալիշանը Վենետիկում է լինում, երբ բռնկում է իտալական ապոտամբությունը ավստրիական լծի դեմ. նա լսում է վարժուրանի աոջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների ազատության ոգեշունչ երգերը, ականատես է լինում Վենետիկի փողոցներում մղվող մարտերին։
Եվ այդ ամենը երիտասարդ բանաստեղծի վրա թողնում է ուժեղ տպավորություն: Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշանը գրում է «Մասիսու սարերն», «Բա~մ, փորոտան... և մի քանի այլ մարտաշունչ-հայրենասիրական բանաստեղծություններ։
1850—1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։ Այս ճանապարհորդության ընթացքում նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորգ երգը և գրում է միշարք բանաստեղծություններ:
1858—1861 թթ. վարում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը: 1859 թ. ամռանը լինելով Փարիզում, Նալբանդյանը այցելում է Մուրադյան վարժարանը, ուր ծանոթանում և զրուցում է Ալիշանի հետ։ Իր հիշատակարանում պատմելով այդ այցելության մասին՝ Նալբանդյանը իրավացիորեն խիստ դատապարտում է Մուրադյան վարժարանի կրոնական աղանդավորական ոգին:
Այնուհանդերձ, Ալիշանի մասին նա Խոսում է դրվատանքով. «Այս արժանապատիվ անձը, գրում է Նալբանդյանը, ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետ անունով։ նորա «Ավագ և Փոքր Մասիս», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա»*։
Հայ Հանճար
Ո՞ւր ես հայ հանճար.— անցե~ր ես, անցեր...
Հին և երկայն դարք այլևայլ բաղդով
Մեր հայ հայրենյաց վրայեն սահելով,
Սև ու սըպիտակ քողերով պատեր
Զաղվորն այն ծածկեր,
Անցե՜ր են, անցեր։

Այն աշխարհ, որ շատ աշխարհաց մայր էր,
Որ սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի,
Արդյամբք իր հողուն, մատամբք ճարտարի
Լեցուն գրկերով տաներ ու բերեր
Զանազան բերքեր,
Անցե~ր է, անցեր։

Այն, որ զառաջին շինվածն է կանգներ,
Սարերըն ծակեր հանց փտտած տախտակ,
Պատերով պատեր ըզծովուն հատակ,
Բերդի տակ, լերան գըլուխ գետ քաշեր,
Զանդունդ կամըրջեր,
Անցե~ր է, անցեր։

Հայրենյաց պաշտպան՝ զենքով զենք քըշեր,
Հյուսսի, հարավո դեմ դըներ վահան.
Վազեր յարևմուտս, յԱթէնս հմտական,
Հելլեն հանճարույն դեմ ըզհայն հաներ՝
Անհաղթ հռչակեր,
Անցե՜ր է, անցեր...

Թո'պ... չըսե՞ք թմբկին... թո՛պ. թնդան սրտեր.
Հայրենյաց է տոն, հայրենյաց համբավ.
Ո~վ լավք, ո~վ քաջք, ձեզ վարձք հռչակեցավ.
Արյո~ւն և քրտինք, ձեզ կապվին թագեր...
Հա~յք, ո՞ւր արդյունք ձեր.
Անցե~ր են, անցեր։

Պարեն պատանիք, ծիծաղին ծերեր.
Կուսանք ամոթիւածք վարդերով վառվան,
Պարկեշտ երախտյաց գովեստք բարձրացան.
Առաքինությո~ւնք, ահա պատիվ ձեր...
Հա~յք, դո՞ւք լոկ անտեր
Անցե~ր եք, անցեր։...

Անցա՞ն, մարեցա՞ն, ուրեմն, հայ լուսեր...
Ա~հ, Հայաստան, ո՞ւր քո փառքըն փայլուն.
Ո՞ւր քո ճարտարաց աշխատանքն անհուն.
Ո՞ւր քաջ և գիտուն որդվոցդ արդյունքներ.
Ո՞նց քո բյուր փառքեր
Անցե~ր են, անցեր։...

Անցի~ք դուք այլ սև սրտիս սև ամպեր,
Անկե'ք հայ հողուն սև քարին վըրայն...
Ո~հ, քանի՞ հազար կանգուն լայն ու երկայն.
Ո~հ, ո՞նց ցեղուցեղ անձինք հոն եկեր,
Եկեր ու անկեր՝
Անցե~ր են, անցեր։

Ըզսև գիրն Հայոց կարդացե՛ք, ազգեր.
«Կարկառ հանգըստյան տոհմի տան Հայկա,
Համարի 'նդ մեռյալս և ինքն ի քուն կա»:
Մեռյալ չե՞ն, ուրեմն, հայ հայրենիք մեր.
Հայաստան անկեր՝
Բայց ո~չ է անցեր։

Հա~յ ազգ, հա~յ հանճար, քունն է զքեզ բռներ,
Քո~ւն թանձր և երկայն, բայց ոչ մահ անհույս.
Ո~վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.—
Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,
Որ զաչքըն բաց ըներ,
Ու չըլլա~ր անցեր»

Ո՞վ բանա զՀայկայ աշխույժ աչուկներ.
Ո~վ, ո՞վ կանգնե զքեզ, հանճար հայրենի...
Ե՛լ, կանգնե՛ դու զքեզ, զավակ ես երկնի.
Լո~ւյս ծագե մըթեդ, ե՛լ, կանգնի՛ր ի վեր.
Հերիք քընացեր.
Գիշերդ է անցեր...

Կերդնու Նահապետ, կանչե ձեզ, Հայե~ր,
Հանճարն է մեզ կյանք, ըզնա վառեցեք,
Մեծ, պզտիկ՝ այտոր սիրով վառվեցեք։...
Ծագե~, հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր՝
Թե Հայք չե՛ն անցեր։
Հրազդան
Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի,
Հրազդա՜ն, ջրիկդ իմ անուշիկ,
Ահա թողել զհողն օտարի,
Բաբկենս հասել եմ պանդըխտիկ.
Ա~յ Հրազդան, ա՜յ ջուրք Հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ:
Ես ձեր դրացենակն եմ, չե՞ք ճանչել,
Սիրտս ըզձեզ չէ մոռցել իսկի,
Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
Ծիծղուն երեսդ է՞ր սուգ ունի։
Ա~յ Հրազդան, ա~յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Վա՜հ, մեր կանաչ անտառիկս ո՞ւր,
Ո՞ւր տաղվարիկս, ո՞ւր մեր նըշիս,
Հովո՞ւն եղան, թե ծովուն կուր.
Ո՞ւր մեր տընակն, ո՞ւր մեր այգիս.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա~յ ափունք, Է՞ր կու լայք լըռիկ։
Ո՞ւր ես, ալիցըս լույս Խանտուկ.
Ւմ ընկերներն ո՞ւր են, Հրազդան,
Միթե Պարսկի՞ն եղան գերուկ,
Միթե ամենքն ի հո՞ղ մըտան.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա~յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Ա~հ, անցուգնաց եղել ամեն.
Ա~հ, անցուգնաց է Հայաստան,
Զիս անմեկիկ թողած աստեն
Ետ անցնիս գնաս դո՞ւն այլ Հրազգան...
Անցի՜ր, գընա, ջրիկդ հայրենի,
Արտսունք հերիք են Բաբկենի:
Պլպուլն Ավարայրի
Ո՞նց գաս, իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ
Համասփյուռ լուսովդ ի լեռ, ձոր և արտ,
Եվ ի նահապետս, որ մըտոք մոլար
Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր,
Ուր քաջ ու աննըման հարք մեր հայկազունը
Ընկան զետ հըսկա, կանգնեցան զվարթունք.
Միթե գա՞ս սըփռել ոսկերաց սըրբոց
Ձյունափայլ ամպեդ ոսկեթել ծածկոց,
Թե ճերմակ ճակտիդ՝ թեպետ և պայծառ
Քաջացս արենեն կատե՞ս կարմիր վառ.
Թե լըռիկ-մընջիկ ափշի՞ս տակավին,
Թէ ի՞նչպես ընկավ Վարդանն ահագին,
Մահու սև ըստվերն ի սիրտ թըշնամյաց,
Զհոգին ձըգելով յերկին առ աստված։
Դու այլ, ո'վ Տըղմուտ, տրտում ու արյունոտ,
Որ լալով ոլրիս ի մեջ շամբերուդ.
Եվ հովիկդ, որ գաս ի Մակվա քարեն
Կամ ի ծեր Մասյաց սըրբազան սարեն.
Դու այլ ինձ նըման դողդող և երեր
Թույլ թևոք անցնիս սարեր ու ձորեր,
Անտառե անտառ, տերևե տերև
Կոծկոծելով գաս ի դաշտիս վերև,
Զայս մաշած շընչիս վերջին հառաչանք
Ձըգել ի Հայոց սըրտից արձագանք։
Ո~հ դու բարեկամ այրած սըրտերու,
Խոսնակ գիշերո, հոգյակ վարգերու,
Երգե՛ պըլպուլիկդ, երգե՛ ի սարեդ,
Զանմահ քաջքն Հայոց երգե՛ հոգվույս հետ.
Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունտ առավ.
Ի խաչին թևեն թըռա ու հասա,
Գըտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։
Պըլպո'ւլ, քեզ համար մեր հարքն ասացին,
Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին,
Եղիշյա հոգյակն է քաղցրազրուցիկ,
Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ.
Ջըմեռն յանապատ կու գնա կա ի լաց,
Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,
Երգել ու կանչել յԵղիշեին ձայն
Թե պատասխանիկ մ՚արգյոք տա Վարդան։
Թե կիսահոգի պըլպուլիս նըման
Ձենիկս հասնի ձեզ, որդի~ք Թորգոմյան,
Որդի~ք, որոնց հարք քաջք ու առաքինիք
Լըցուցին զդաշտեր, գըրքեր ու զերկինք.
Թե ի ծով սրտիդ կաթիլ մ՚արունիկ
Կա թե Հայ աղբյուրըն կամ Պահլավիկ,
Թե զփառքն հայրենյաց ձեզ այլ գըրեք փառս,
Հետ նահապետիս ելեք ի յԱրտազ։