Ես եմ բարի Հովիւը, Ես եմ Հովիւն Քաջ
( Յովհաննէս ԳԼ .ժ «9» համար 1-18 )
    Սիրելի ընթերցողներ ինչպէս գիտէք Յիսուսի քարոզները եղել են միշտ առակներով« առակ բառով բուն իմաստը տարբերվում է որի մէջ այլբանօրէն կը պատկերւեն մարդի կամ կենդանիների և նրանց արարքները»:
Յիսուսի խօսքերը տարբեր տեղերում տարբեր իմաստ ունի ; Օրինակ , այս համարում Հովիւ բառի միտքը լինում է Առաջնորդ , ոչխարինը’ մարդիկ , գայլինը’ սատանայ և այլն : Հովիւը այստեղ Յիսուսի ասւածով ոչխարների տէրն է և արածացնում է նրանց , իսկ վարձական հովիւը օտարների ոչխարներն է արածացնում: Իսկական հովիւը ճանաչում է իր ոչխարներին , և նոյնպէս ոչխարները իրենց հովւի ձայնը լսելով հետեւում են նրան , որովհետեւ վստահ են որ եթէ յանկարծ գայլը յարձակւի իրենց
վրայ , բարի հովիւը իր կեանքը կը զոհէ ոչխարների փրկելու համար:
Բայց վարձական հովիւը երբ տեսնի գայլը յարձակւում է , իր կեանքը չի վտանգի քանի որ ոչխարները իրեն չեն պատկանում և այդ պահին միայն մտածում է իր կեանքի փրկութեան համար և փախչում ու թողնում հօտը անտէր տիրական: « դուք լաւ գիտէք ի’նչ պէտք է պատահի այդ խեղճ ու անմեղ հօտին որ վստահեց այդ վարձական հովւին , մենք էլ մտածենք և թոյլ չ’տանք ադպիսի փորձանքներ մեր գլխին գայ »:
Ես եմ դուռը փարախի ( փարախ. ոչխարների հանգստութեան համար պատսպարւած բաց տեղն է որ նրանց պահում են),ճշմարիտ հավիւը, փարախի դռնով ներս կը գայ , բայց գող և խաբեբան փարախի պատից ներս կը մտնի որ ոչխարներին գողանա և մոլորացնէ , սակայն ոչխարները չ’պէտքէ խաբւեն այդ գող խաբեբաների խօսքերով ,քանզի դրանք հենց նոյն սուտ և խաբեբայ մարգարէներ և վադապետներն են, որ իրենք իրենց ժողովրդի պետեր և հովիւներ են համարում :
Այստեղ է որ ըմբռնում ենք որ ի’նչու է Յիսուսը իրեն անւանում, ես եմ հովիւն քաջ , որովհետեւ իր կեանքը զոհեց մեր փրկութեան համար , չարչարւեց , անյարգւեց, ծեծւեց, խաչւեց ,արիւն թափեց և մահացաւ մեր մեղքերի թողութեան և կեանի փրկութեան համար :

Տէր Մուշեղ Աւետեան
************