Պահք կամ Պաս
Մատթէոս ԳԼ.6 (Զ) համար 16-18.
   Այս քառասունօրեայ պահքը Քրիստոսի քառասուն օր անապատում քաշւած օրերին է վերաբերւում. Նա աղօթքով և ծոմապահութեան միջոցով յաղթեց սատանայի չար առաջարկութիւններին.
Ոմանք պասը պահում են նիհարելու, ոմանք օտարին ցոյց տալու համար, թոյլ տւէք Աւետարանից մէջբերում անենք. Մատթէոս ԳԼ.6 (Զ) համար 16-18.
Երբ ծոմ էք պահում տխուր մի լինէք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նրանք իրենց երեսները տխուր են ձևացնում որ մարդկանց աչքին ծոմ պահող երեւան. Բայց դուք ծոմ պահելիս գլուխդ օծիր, երեսդ լւա , որ մարդկանց ծոմ պահող չ'երեւաս, որովհետեւ քո հայրը որ ծածուկ տեղ է տեսնում է, յայտնապէս կը յատուցի քեզ;
Սիրելի ժողովուրդ պահքի շրջանում միայն պէտք չէ մտածել ինչ ուտել և ինչ չուտել, այդ ընթացքը ապաշխարութեան, հոգու մաքրութեան, ներողամտութեան, զիջումի և նորոգման շրջան է ոչ թէ միայն փորի շրջան.և այստեղ կարևորագոյնը որը հոգու սնունդ է մօռացւում է.նկատի ունենալով որ դա չը պիտի յիշւի միայն պահքի շրջանում այլ ընդանհուր կեանքում, և թողնենք ոմանց խօսքերը որ ասում են(անցեալ տարի պաս պահեցի տաս կիլու կշիռս իջաւ) ամօթ մեզ որ մեր փրկչ Յիսուս Քրիստոսի արարքը այդպէս ենք ըմբնում. քանի որ նրա յայտնութեան պատճառը մեր մեղքերի թողութեան և փրկութեան համար էր ոչ թէ..........
Սիրելիներ այսպէս մտածենք ինչպէս Տէր Յիսուս Քրիստոսն է ասում(Մատթէոս ԳԼ.15(ԺԵ) համար 17-20 ) Տակաւին( մինչեւ հիմա) չէք հասկանում թէ ամէն ինչ որ բերան է մտնում, փորն է գնում և արտաքնոցն է գցւում, բայց բերանից դուրս եղող բաները սրտից են դուրս գալիս և նրանք են որ մարդուն պղծում են. որովհետեւ սրտից են որ դուրս գալիս, չար խորհուրդները, սպանութիւնները, շնութիւնները, պոռնիկութիւնները, գողութիւնները, սուտ վկայութիւնները և հայհոյութիւնները.
Սիրելի հաւատացեալներ ինքներդ որոշէք թէ ինչն է ճիշտ քայլը պահքի և կեանքի ընթացքում( այս հատւածը նկատի ունենք նախ որպէզ կրօնական օրինակ Յ.Ք.ի կողմից և ոչ թէ առողջապահական տեսակետից):

Տէր Մուշեղ Աւետեան
************