Մատթէոս
ԳԼ.ԻԱ(21) համար28-32
Անառակ Որդին
Մեծ Պասի երրորդ կիրակին կոչւում է Անառակի Կիրակի
Անառակ որդու առակը յիշւում է միայն մեծ պահքի շրջանում, բայց Յիսուսի պատգամները պէտք է լսել և կատարել կեանքի բոլոր օրերում:
Այս առակում ոչ թէ միայն հօր ներումն է նկարագրւում, այլ մեծ և կարևոր կէտը անառակ որդու կողմից այն է որ որդին զղջում է և քաջութեամբ ընդունում իր սխալը և արտայայտում դրա մասին :
Ամեն մարդ առօրեայ կեանքում շատ ու քիչ սխալներ է թոյլ տալիս, բայց ամենը չէն որ ընդունն իրենց սխալը:
Անառակ որդու առակը այսպէս է:
Մի մեծա հարուստ մարդ ունէր երկու որդի, նրանցից փոքրը իր հօր ասեց, հայր տուր ինձ ինչ որ բաժին ունեմ քո հարստութիւնից, և առնում ու հեռանում է իր ընտանիքից:
Գնում է օտար քաղաքներ և իր կեանքը անց է կացնում վատ ընկերների հետ: Մի առ ժամանակից ոչնչացնում է իր բոլոր ունեցւացքը : Ստիպւած, իր առօրեայ կեանքի համար խոզ է արածացնում դաշտում:
Այդ պահին անառակ տղան խորհում է որ իմ հօր տան աղախիները ինձանից լաւ են ապրում ‘ ինչու չգնամ հօրս մօտ և իրենից ներեղութիւն խնդրեմ որպէզի ների իմ արարքի համար և ինձ որպէս ծառայ ընդունի , ոչ թէ իր որդին :
Այդ մտքով դառնում է իր հօր քաղաքը, հայրը տեսնելով իր որդուն առաջ է վազում գրկում ու հանբուրում :
Տղան ասում է , Հայր իմ մեղք եմ գործել քո և երկնաւոր հօր դիմաց խնդրում եմ ներես ինձ:
Հայրը հրամայում է ծառաներին որ տղային նոր զգեստներ հագցնեն և մի մեծ խնջոյք կազմեն և ասում է. տղաս կորած էր գտնւեց, մեռած էր կնդանացաւ :
Այդ ուրախութեան պահին մեծ տղան դաշտիցվերադառնում է, հեռւից լսում է խնջոյքի և ուրախութեան ձայներ իրենց տնից, հարցնում է ծառայներին ինչ է պատահել մեր տնում նրանք պատասխանում են նրան .քո փոքր եղբայրը վերադարձել է:
Այս տեղ մեծ տղան ոչ թէ ուրախանում է այլ չի կամենում տուն գնալ: Հայրը իմանալով մեծ տղային ասում է. Որդիս, ինչու չես գալիս քո փոքր եղբօր ուրախութեան մասնակցես քանի որ եղբայրդ կորած էր գտնւեց և մեռած է կենդանացաւ:
Մեծ տղան հիասթափւում և բողոքում է իր հօրը ասելով. Հայր իմ , դու տւիր քո կէս ունեցւածքը նրան և նա բոլորը ոչնչացրեց, սակայն նրա արարքից յետոյ այժմ գրկաբաց ընդունում ես նրան: Սակայն ինձ ,որ տարիներ ծառայլ եմ անգամ է մի ուլ չես տւել որ ընկերներիս հետ քեֆ անեմ:
Հայրը պատասխանում է, որդիս դու իմ մօտ ես եղել միշտ և ունցւածքս քոնն է եղել: Ինչպէս տեսնում ենք այդ պահին հօր համար աւելի կարեւոր էր իր տղայի գտնւելը քան թէ իր ունեցւածքը, բայց մեծ տղան մտածում էր իր հարստութեան համար:
Սիրելիներ հիմա կարդանք հին կտակարանի Անարակ Որդու մասին, թէ ինչպիսի լուծում են ունեցել այդ հարցի վերաբերեալ :

Երկրորդ Օրինաց(հին կտակարանում)
ԳԼ.իԱ (21) համար 18-21
Անառակ Որդին
18 Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,
19 ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ,
20 եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող:
21 Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։
Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենա :

Տէր Մուշեղ Աւետեան
************