Պօղոս Առաքեալի Առաջին Նամակը Կորնթացիներին ԳԼ . 11
Պաշտամունքի Ժամանակ Գլուխը Ծածկել
կանայք
1 Նմանւեցէք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։
2Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ։
3 Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։
4 Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։
5 Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլւած լինի.
6 քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկւի։
7 Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը իր մարդու փառքն է.
8 որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց.
9 քանի որ մարդը չստեղծւեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։
10 Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին, հրեշտակների պատճառով։
11 Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի պաշտպանը
12 որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց։
13 Եւ դուք ինքներդ դատեցէք. վայել է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։
14 Եւ բնութիւնն իսկ չի՞ սովորեցնում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն.
15 բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրւած նրան։
16 Իսկ եթէ մէկն ուզում է հակառակել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները :
1 Որոնք են աւանդած բաները?
2 Ինչու երկար մազ ունեցողը անարգանք է բնութեան դիմաց?
3 Բայց պատկերների մէջ թէ եկեղեցում և թէ այլ տեղերում Յիսուսին և իր աշակերտներին երկար մազերով են նկարել:

Տէր Մուշեղ Աւետեան
************

Պօղոս Առաքեալի Առաջին Նամակը Կորնթացիներին ԳԼ . 14 համար ( 34-35)
կանայք Լուռ Մնան Եկեղեցում
34 Ձեր կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրւած չէ նրանց խօսել, այլ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։
35 Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. Քանի որ կին արարածի համար անհարմար է խօսել եկեղեցում։
1 Ինչ պաճառով կանայք պէտք է լուռ մնան եկեղեցում և որ տեղ գտնենք այդ պաճառները որ ասւում է( ինչպէս օրէնքն էլ ասում է):
2 Եթէ կինը ուզում է մի բան սովորի թող իր մարդից հարցնէ ենթադրենք կնոջ մարդն էլ ինքը չ’գիտենա պատասխան տայ, կամ այդ կինը ամուսին չունենայ , այստեղ ով պէտք է այդ կնոջ լուսաբանը:

Տէր Մուշեղ Աւետեան
************

1 Տիմոթէոս
ԳԼ.Բ համար 8-15
Տղամարդիկ աղօթեն, կինը թող լուռ մնայ
8 Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան։
9 Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարւեն. ոչ թէ մարգարտով ընդելուզւած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10 այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստւածապաշտութիւնը յանձն առած կանանց։
11Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։
12 Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13 որովհետեւ նախ Ադամը ստեղծւեց եւ ապա՝ Եւան։
14 Եւ Ադամը չխաբւեց, այլ կինը խաբւեց եւ յանցանք գործեց։
15 Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատքի, սիրոյ եւ սրբութեան մէջ: Ինչու Պօղոս Առաքեալը հակառակ է: Ես չ’գիտեմ , բայց եթէ դուք գետէք խնդրում եմ որ բացատրէք :

Տէր Մուշեղ Աւետեան
************