Ձեր Ողորմութիւնը Մարդկանց Առաջին Չ`անէք Մատթէոս
ԳԼ.Զ(6) համար(1-4)
Ողորմութիւն անողը պէտք է ներքին արդիւնաւէտութիւնը լինի, և ոչ թէ արտաքին փառաբանութիւնը, փարիսեցիները : Յիսուսը ասում է երբ ողորմութիւն անես,"թող չ`իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջ ձեռքը,և ոչ թէ միայն ողորմութիւն ընդունողը օգուտ է ստանում , նոյնպէս էլ ողորմութիւն տւողը : Բայց մարդիկ կան որ սիրում են իրենց ողորմութիւնը մարդկանց առջեւ կատարեն որ մարդիկ էլ բարձրձայն ծափահարեն և գովեստներով,յայտարարութիւնով, արձանագրութիւններով և շատ տարբեր ձեւերով ասւեն ու գրւեն իրենց մասին: Յաճախ ենք տեսնում ազգային հիմնարկութիւններում , եկեղեցիններում և այլ տեղերում գրութիւններ տարբեր չափերով փակւած պատերին, և այդ մեծի կամ փոքրի չափը կապւած է, դիմացի ողորմութիւնին ինչքան քանակը շատ չափը մեծ և նոյնպէս էլ հակառակը : (Ղուկաս ԻԱ[21] համար 1-4) Յիսուսը տեսնում է որ մեծահարուստները տաճարի գանձանակի մէջ իրենց նւէրներն էին գցում և տեսաւ որ մի աղքատ այրի կնոջ որ երկու լումայ գցեց այնտեղ : Եւ Յիսուսը իր աշակերտներին ասեց ճշմարիտ եմ ասում որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան մեծահարուստները: Նրանք իր կուտակածներից գցան կասի մէջ, իսկ այրի կինը իր ամբողջ ունեցածը գցեց կասի մէջ: Բայց Յիսուսը ասում է ողորմութիւնը միայն դա չէ որ մի մուրացկանի մի քանի կոպեկ տալ ոչ` ,սա է Յիսուսի խօսքերը քաղցածին հաց տալ ,ծարաւին ջուր խմեցնելը, մերկին հագցնելը, պանդուխտին օթեւան գտնելը, հիւանդին խնամք տանելը, բանտարկեալիներին այցլելը : Սիրելի ըմթերցողներ խորանանք Քրիստոսի խօսքերին և կատարենք, ոչ թէ Յիսուսի խօսքերի հակառակը կատարենք, եթէ մեզ համարում ենք որպէսզի Քրիստոնեայ : Տէր Մուշեղ Աւետեան
************
|