2 Տիմոթէոս
ԳԼ.Գ համար 1-7
Գերի են Դարձնում Տկարամիտ Կընիկներին
1Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,
2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր,
3 անհաշտ, անգութ, չարախօս, անհամբեր, դաժանաբարոյ, բարի սէր չունեցող,
4 մատնիչ, ամոթ չունեցող, մեծամիտ, աւելի շատ ցանկասէր, քան աստուածասէր
,
5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։
Նրանցից էլ ետ քաշւիր:
6 Որովհետեւ նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն, եւ գերի անում մեղքերով ծանրաբեռն տկարամիտ կանանց, որոնք տարւած են պէս պէս ցանկութիւններով.
7 կանայք, որ միշտ սովորում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը:
Սիրելի ընթերցողներ խորանանք այս պատկամների վրայ :
Այսօր մենք շատ շատ ենք տեսնում այսպիսի աստւածապաշտութեան կերպարանքով մարդկանց մեր շրջապատում :
Առաջ գալիս են Յիսուսի անունով դուռ են թակում և յետոյ շեղում են այն մարդկանց որ թոյլ են հաւատքից կամ գիտելիքները քիչ է Քրիստոսի վարդապետութիւնից:
Սրանք այն խումբերն են որ իրենց կանչում են Եհվայի վկաներ, որ գալիս են մարդկանց դուռը ծեծում և ստիպում են որ լսես իրենց փուչ խօսքերը , բայց մեր ժողովուրդը լաւ իրենց ճանաչում և թոյլ չեն տալիդ որ մտնել իրենց տանը :
Եւ տեսնում ենք իրենց հետեվորդները, շատ մասամբ կիներ և երիտասարդ աղջիկներ են, որ սրանց մասին կարդացինք վերնամասում :
2 Յովհաննէս ԳԼ.Ա համար 10-11
10 Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ Քրիստոսի վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք :
11 Ով այդպիսի մէկին ասի ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին
:

Տէր Մուշեղ Աւետեան
************