Ի’նչու կանչւեց Բարի Սամարացի
( Ղուկաս ԳԼ . ժ(10) համար 25-37 )
Օրէնքի ուսուցիչներից մէկը վեր կացաւ և Յիսուսին փորձելու համար ասեց , վարդապետ ինչ պէտք է անեմ որ յաւիտենական կեանք ժառանգեմ :
Յիսուսը ասեց. Օրէնքի գրքում ինչ է գրւած: Նա պատասխանեց գրւած է . սիրիր քո Տէր Աստծուն քո բոլոր սրտով , քո ամբողջ հոգով , քո ամբոջ զօրութեամբ և քո ամբողջ մտքով, և սիրիր քո ըկերոջ քո անձի պէս: Յիսուսն ասաց դու ճիշտ պատասխան տւիր,կատարիր և յաւիտենական կեանք կ’ժառանգես : Բայց Յիսուսին հարցնում է ո’վ է իմ ըկերը : Յիսուսը ասեց. Մի մարդ Երուսաղեմից դէպի Երիքով էր գնում : Ճանապարհին գողերը հարձակւում և գողանում բոլոր ունեցւածքը և վիրաւոր ու կիսամեռ վիճակով թողնում և հեռանում: Պատահաբար մի Քահանայ է անցնում այդ ճանապարհից , անտարբեր և ոչ մի ուշադրութիւն չի դարձնում վիրաւոր մարդին թողնում ու գնում; Քահանայից յետոյ մի Ղեւտացի է գալիս նոյնպիսի վարք է ցուցաբերում ինչպէս Քահաննան : Այդ երկուսից յետոյ գալիս է մի Սամարացի և երբ որ տեսնում է մի մարդ վիրաւոր ընկած, մօտ է գնում ու վերքերը լւացում և տանում է մի իջեւան և միւս օրը հիւրանոցի տիրոջ կանչում ու փող տալիս . դու այս մադի համար խնամք տար և ինչ որ պակաս եղաւ վերադառձիս կը վճարեմ քեզ : Յիսուսը հարց է տալիս այդ մարդին. Հիմա այդ երեքից որը բարի ընկեր եղան այդ վիրաւոր մարդին , նա պատասխանեց Սամարացի:
Յիսուսն էլ ասաց, դու էլ գնայ և այդպէս կատարիր:
Յիսուսը այս առակով ուզեց հասկացնել մեզ որ կան մի խումբ զգեստով հոգեւորականեր, որ իրենց համարում են որպէս հոգեւոր պաշտօնեաներ և բարեգործներ . բայց նրանք իսկականից դադարկ մարդիկներ են որ չունեն խիղճ և բարութիւն ,մարդասիրութիւն . բայց Սամարացին որ նոր էր ճանաչել կենդանի Աստուծուն ,կատարեց այն, որ Տէրն էր կամենում :

Տէր Մուշեղ Աւետեան
************