Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 1

Աստուծոյ Խօսքը Մարգարէների Միջոցով

1 Աստւած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։
3Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ, նստեց Աստծու մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում։

Որդին Հրշտակներից Մեծ է

4Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց։ 5Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց.
6Եւ դարձեալ. 7Եւ դարձեալ, երբ անդրանկին աշխարհ է մտցնում, ասում է. 8Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. 9Իսկ Որդու մասին ասում է.
10Նաեւ՝ 11Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց.
12 Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 2

Մեծ Փրկութիւն

1Ահա թէ ինչու մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասւած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարւենք դէպի կորուստ,
2որովհետեւ, եթէ այն խօսքը, որ հրեշտակների միջոցով ասւեց, հաստատուն մնաց, եւ ամէն յանցանք ու անհնազանդութիւն արդար պատիժ ստացան,
3մենք ինչպէ՞ս պիտի ազատւենք, եթէ անհոգ գտնւենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակւեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատւեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն.
4Աստւած էլ այն վկայեց նշաններով, զօրաւոր գործերով, ամէն տեսակ զօրութիւններով եւ Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրւեցին իր կամքի համաձայն։

Փրկութեան Առաջնորդը

5Որովհետեւ հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խօսում ենք։
6Մէկը վկայում է մի տեղ եւ ասում է. 7Արդ, ամէն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամէն ինչ նրան հնազանդւած չենք տեսնում։
8Բայց տեսնում ենք փառքով եւ պատւով պսակւած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասւել մահւան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի. 9որովհետեւ վայել էր, որ Աստւած (նրա համար եւ նրանով է ամէն բան) կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը։
10Քանզի նա, որ սրբացնում է, եւ նրանք, որ սրբացւում են, բոլորն էլ մէկի՛ց են. ահա թէ ինչու ամօթ չի համարում եղբայրներ անւանել նրանց եւ ասել. 11Եւ դարձեալ.
12Եւ դարձեալ. 13Բայց, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, որ մահւան իշխանութիւն ունէր, այսինքն՝ Սատանային, 14եւ ազատի նրանց, որ, մահւան երկիւղով, միշտ գերութեան վիճակում էին։
15Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին։
16Ուստի, պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանւէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. 17որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարւեց՝ փորձութեան մատնւելով, այնպէս էլ կարո՛ղ է օգնել փորձութեան ենթարկւածներին։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 3

Յիսուսը Մովսէսից Մեծ է

Ուրեմն, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստւած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք.
2նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ.
3որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը.
4արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստւած է։
5Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասւելիք խօսքերը.
6իսկ Քրիստոս իբրեւ որդի՝ նրա տան վրայ։ Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք։

Աստուծոյ Ժողովուրդի Վերապահւած Հանգիստը

7Դրա համար էլ Սուրբ Հոգին այսպէս է ասում. 8Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապըստամբի կենդանի Աստծու դէմ։
9Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չ’ամրանայ մեղքի խաբէութեամբ. 10ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թէ հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից, 11քանի որ ասւած է.
12Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել Եգիպտոսից Մովսէսի միջոցով։
13Ումի՞ց զզւանք զգաց քառասուն տարի. չէ՞ որ յանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ, անապատում։
14Ո՞ւմ երդւեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին։
15Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան պատճառով։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 4

Քրիստոնեաները Հանգիստը Կ’ստանան Հաւատքով

1Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրւած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկւի.
2որովհետեւ աւետւած է, ինչպէս եւ նրանց։ Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հաւատով չլսեցին այն։
3Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց. 4թէեւ նրա գործերը աշխարհի սկզբից կատարւած էին։
5Քանզի մի տեղ եօթներորդ օրւայ մասին այսպէս է ասւած. 6Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ։
7Եւ արդ, քանի որ ոմանց արգելւել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետւել էր, չմտան անհնազանդութեան պատճառով, 8դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում, Այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասւել է աւելի առաջ. 9Որովհետեւ, եթէ Յեսուն դրանց հանգիստ տւած լինէր, ապա դրանից յետոյ Աստւած ուրիշ օրւայ մասին չէր խօսի
։ 10Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. 11որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստւած էլ հանգստացաւ իր գործերից։
12Ջանանք, ուրեմն, մտնել այդ հանգստի մէջ, որպէսզի որեւէ մէկը նոյնօրինակ անհնազանդութեան մէջ չընկնի։
13Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի ուժեղ, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։
14Եւ նրա առաջ չկայ անտեսանելի արարած, այլ ամէն ինչ պարզ ու յստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խօսքերը։

Յիսուս Մեր Մեծ Քահանայապետը

15Ուրեմն, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Յիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դաւանած հաւատը.
16քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձւած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է։
17Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 5

Մեր Փրկչի Քահանայպետական Իշխանութիւնը եւ Պատիւը

1Ամէն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրւելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծու հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար։
2Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորւածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է. 3դրա համար պէտք է, որ նա, ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար։
4Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչւած, ինչպէս որ՝ Ահարոնը։
5Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. 6Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է.
7Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահւանից։ Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար։
8Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. 9եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդւողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ 1
0եւ Աստծուց անւանւեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։

Քրիստոսի Հաւատքից Չ’հեռանալ

11Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժւար է բացատրել, քանի որ թուլամիտ եղաք հասկանալու մէջ։
12Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի.
13քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է.
14իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 6

Աստուծոյ Հաւատքից Չ’թուլանաք Այլ Հաստատուն Մնացէք

Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանւած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստւած հաւատի,
2մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ։
3Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստւած թոյլ տայ. 4որովհետեւ մէկ անգամ մկրտւածների համար, - որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5Աստծու գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին,
6եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգւել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. 7քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափւած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում։
8Իսկ եթէ փուշ եւ տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի է անէծքի. եւ նրա վախճանը այրւելն է։
9Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը։
10Անարդար չէ Աստւած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տւեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ։
11Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ։
12Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանւէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները։ 13Երբ Աստւած Աբրահամին իր խոստումը տւեց, - քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդւէր, 14նա ինքն իր վրայ երդւեց եւ ասաց. 15Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը։
16Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է։
17Ահա թէ ինչու Աստւած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, 18որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստւած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից,
19որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ,
20ուր մեր նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 7

Մելքիսեդեկ Քահանայապետը

1Որովհետեւ այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղեմի, բարձրեալ Աստծու քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան.
2եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տւեց նրան. «Մելքիսեդեկ» նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան։
3Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանւելով Աստծու Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ։
4Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տւեց աւարից։
5Եւ Ղեւի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, իրաւունք ունեն, ըստ օրէնքի, տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն։
6Իսկ նրանց ազգատոհմից չհամարւածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։
7Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնւողը։
8Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է։
9Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկւեց, 10որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ։
11Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք ստացել), ի՞նչ կարիք կար այլեւս, որ մի այլ քահանայ երեւան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, չասելու համար՝ ըստ Ահարոնի կարգի, 12որովհետեւ քահանայութիւն փոփոխւելով՝ պէտք էր, որ օրէնքի փոփոխութիւն էլ լինէր։
13Եւ նա, ում մասին այսպէս է ասւում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք սեղանի ծառայութեան մասնակից չեղաւ։
14Արդ, յայտնի իսկ է, թէ մեր Տէրը սերում է Յուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսէսը ոչինչ չի ասել։

Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ,

15Եւ առաւել եւս յայտնի է, թէ Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ, 16որը ըստ մարմնաւոր պատւիրանի չէ, որ եղաւ քահանայ, այլ՝ ըստ անվախճան կեանքի զօրութեան։
17Արդարեւ վկայւեց, թէ՝ 18Առաջին պատւիրանը արհամարհւեց իր տկարութեան եւ անօգտակարութեան պատճառով, - 19քանզի օրէնքը կատարեալ ոչինչ չարեց, - եւ նրա տեղ մտաւ լաւագոյն մի յոյս, որով մօտենում ենք Աստծուն։
20Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգւել, 21բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. 22այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի։
23Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան։
24Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի յաւիտենական քահանայութիւն։
25Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար։
26Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատւած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները,
27որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն պատարագ մատուցեց։
28 Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 8

Յիսուսը Մեր Մեծ Քահանայապետը

1Եւ իմ ասած խօսքերի գլխաւորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկինքներում Մեծութեան աթոռի աջ կողմում 2որպէս պաշտօնեայ սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը։
3Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանւած, ուստի պէտք է, որ նա էլ մի բան ունենայ, որ մատուցի, 4քանզի, եթէ նա երկրի վրայ լինէր, թերեւս քահանայ չլինէր իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրէնքի.
5նրանց սպասաւորութիւնը երկնաւոր բաների նմանութիւնն ու ստւերն է միայն, ինչպէս որ Մովսէսին էլ հրամայւեց, երբ նա պիտի կանգնեցնէր վկայութեան խորանը. «Տե՛ս, - ասում է, - ամէն ինչ կ՚անես ըստ այն օրինակի, որ ցոյց տրւեց քեզ լերան վրայ»։
6Բայց արդ, Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնւեց.

Աստուծոյ Խոստումը Նոր Ուխտի Մասին

7եթէ առաջինը անթերի լինէր, ապա երկրորդի համար տեղ չէր փնտռւի։
8Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում.Ահա օրեր կ’գան , ասում է Տէրը, որ ես նոր ուխտ կ’կատարեմ Իսրայէլի տան հետ,9 Ոչ թէ այն ուխտի պէս որ նրանց հայրերի հետ արեցի այն օրերում, որ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտացիների երկրիցը հանելու համար. Որովհետեւ նրանք չ’մնացին իմ ուխտի մէջ, եւ ես էլ անփոյթ եղայ նրանց համար, ասում է Տէրը:
10Որովհետեւ սա է այն ուխտը, որ կ’դնեմ Իսրայէլի տան հետ այս օրերից յետոյ, ասում է Տէրը. Ես կ’տամ իմ օրէնքները նրանց մտքի մէջ եւ նրանց սրտերի վրայ կ’գրեմ նրանք. Եւ նրանք կ’լինեն ինձ ժողովուրդ:
11 Եւ նրանց ամեն մէկը չի սովորեցնի իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մէկն իր եղբօր ասէ , ճանաչիր Տիրոջ.որովհետեւ ամենն էլ կ’ճանաչեն ինձ նրանց փոքրից մինչեւ մեծը;
12 Որովհետեւ նրանց չարագործութիւնները կ’նէրեմ, եւ նրանց մեղքերը ու չարութիւնները այլ եւս չեմ յիշել:
13Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 9

Երկրային ու Երկնային Պաշտամունք

1Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2քանզի առաջին խորանը պատրաստւեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։
3Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն, 4որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների սնդուկը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։
6Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորւած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու. 7իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնւած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապւած էին միայն կերակուրների, ըմպելիների 10եւ պէսպէս լւացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։
11Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինւած, 12ո՛չ էլ նոխազների եւ զւարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով. 13որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրւած մոխիրը մաքրում են պղծւածներին մարմնի մաքրութեան համար, 14որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, - որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն։
15Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործւած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչւածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան. 16որովհետեւ, ուր որ կտակ կայ, կտակարարի մահը պէտք է հաստատւի, 17քանի որ կտակը յետ մահու է ուժի մէջ. ապա թէ ոչ ինչպէ՞ս ուժի մէջ կը լինի այն, քանի դեռ կտակարարը կենդանի է։
18Ուրեմն առաջին ուխտը առանց արեան չէր նւիրագործւի. 19երբ բոլոր պատւիրանները Մովսէսի կողմից ծանուցւեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի եւ նոխազների արիւնը ջրի եւ կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հէնց օրէնքի գրքի եւ ամբողջ ժողովրդի վրայ 20եւ ասաց. «Սա է արիւնը կտակի, որն Աստւած ձեզ պատւիրեց»։ 21Ապա արիւնը նոյնպէս ցանեց խորանի եւ պաշտամունքի ամբողջ սպասքի վրայ։
22Եւ գրեթէ ամէն ինչ արիւնով էր մաքրւում ըստ օրէնքի, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէր լինում։

Քրիստոսի Զոհաբերութիւնը Կ’մաքրը Մեղքը

23Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրւէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրւէին դրանցից էլ աւելի լաւ զոհերով.
24քանզի Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծու առաջ։
25Ոչ թէ նրա համար, որ շատ անգամ ինքն իրե՛ն պատարագ մատուցի, ինչպէս քահանայապետը, որ Սրբութիւնների Սրբութիւնն էր մտնում ամէն տարի իրը չեղած արիւնով.
26այլապէս նա բազում անգամ պէտք է չարչարւէր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մէկ անգամ ընդմիշտ յայտնւեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։
27Եւ ինչպէս որ մարդկանց սահմանւած է մէ՛կ անգամ մեռնել եւ այնուհետեւ՝ դատաստան,
28նոյնպէս եւ Քրիստոս մէ՛կ անգամ որպէս պատարագ մատուցւեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի յայտնւի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 10

Միակ Փրկարար Զոհը

1Որովհետեւ, գալիք բարիքների ստւերն էր օրէնքը եւ ոչ թէ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2ապա թէ ոչ՝ նրանք կը դադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրւած լինելով՝ այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճահարութիւն չէին ունենայ։
3Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը։
5Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց.Զեհ եւ պատարագ չ’կամեցար, բայց մի մարմինպատարաստեցիր ինձ համար .
6 Ողջակէզների եւ մեղքի համար պատարագներ չ’հաճեցիր 7Ապա ասում է.Ահա գալիս եմ , գրքի տոմսում դրւած է ինձ համարքո կամքը անելու,ով Աստւած Վերեւոմն ասելով, թէ զոհի եւ պատարագի եւ ողջակէզիների եի մեղքի համար պատարագ չ’կամեցար եւ չ’հաճեցրի նրանց,որոնք օրէնի համեմատ մատուցանւում են
9 Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը։
10 Այդ կամքով էլ մենք սրբւեցինք Յիսուս Քրիստոսի մարմնի մէկընդմիշտ պատարագումով։ Եւ ամէն մի քահանայապետ ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար եւ շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։
Իսկ Յիսուս միայն մէ՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար եւ մշտնջենապէս նստեց Աստծու աջ կողմում. եւ այնուհետեւ սպասում է, մինչեւ որ իր թշնամիները դրւեն իր ոտքերի ներքոյ. որովհետեւ միայն մէ՛կ պատարագով կատարեալ դարձրեց մաքրւածներին մշտնջենապէս։ Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ աւելի վերեւ ասւածից յետոյ, թէ՝
17Ապա ասում է, նրանց մեղքերը եւ նրանց անօրէնութիւնները էլ չէմ յիշիր,18 բայց որտեղ որ թողութիւն կայ, այլեւս մեղքի համար պատարագ պէտք չէ։

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 10

Աստուծուն Մօտենանք

19Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը. եւ մեծ քահանայ ունենալով Աստծու տան վրայ՝ մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լւացած մաքուր ջրով։
Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքւելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ քաջալել միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրւայ մօտենալը։
Որովհետեւ եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ զոհ չի մնում. այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։
Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ։
Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն եւ անմաքուր համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրւել է ինքը եւ անարգել շնորհի Հոգին։
Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխընդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ», - ասում է Տէրը։ Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»։
Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։ Արդ, յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորւած, բազում տքնութիւնների եւ չարչարանքների համբերեցիք՝ երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակւելով, երբեմն այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով. որովհետեւ բանտարկւածներին ցաւակից եղաք, ե՛ւ ձեր ունեցւածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է։
Բայց, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ։ Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, քանի որ
՝ 39 Բայց մենք, երկմտելով, ոչ թէ կորստեան ենք մատնւում, այլ հաւատով հասնում ենք հոգիների փրկութեան։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 11

Հաւատք

1Ի՞նչ է հաւատքը, եթէ ոչ՝ յուսացւած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում. 2որովհետեւ նախնիք հաւատքով վկայութիւն ընդունեցին։
3Հաւատքով ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։
4Հաւատքով էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրւեց նրան վկայութիւն Աստծուց։ Նա, թէպէտեւ հաւատքով մեռաւ, սակայն խօսում է դեռ։
5Հաւատքով Ենոքը փոխադրւեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնւեց, քանի որ Աստւած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարւելը, նրան վկայութիւն էր տրւել, որ ինքը հաճելի էր Աստծուն։
6Բայց առանց հաւատքի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։
7Հաւատքով է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնւած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է։
8Հաւատքով է, որ Աբրահամը, երբ կանչւեց, հնազանդւեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում։
9Հաւատքով նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակւեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման.
10քանզի սպասում էր հիմքերով հաստատւած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստւած է։
11Հաւատքով ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը։
12Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնւեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին։
13Հաւատքի մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռւից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ։
14Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում.
15որովհետեւ եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ։
16Բայց հիմա, մի աւելի լաւ տեղ են ցանկանում, այսինքն՝ երկնաւոր մի վայր։ Ահա թէ ինչու Աստւած ամօթ չի համարում նրանց Աստւածը կոչւել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։
17Հաւատքով է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։
18Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրւի»։
19Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստւած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։
20Հաւատքով Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով։
21Հաւատքով օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենւած։
22Հաւատքով յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատւէր տւեց։
23Հաւատքով է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան գեղեցիկ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից։
24Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչւել.
25նախընտրեց չարչարւել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. 26կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը դրած, վարձատրութեան էր սպասում։
27Հաւատքով թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի բարկութիւնից, որովհետեւ համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում։
28Հաւատքով կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց։
29Հաւատքով անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդւեցին։
30Հաւատքով ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը։
31Հաւատքով է, որ անհաւատների հետ կորստեան չմատնւեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին։
32Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33որոնք հաւատքով պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, 34հանգցրին կրակի զօրութիւնը, փրկւեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների.
35կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկւեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36եւ ուրիշներ ենթարկւեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի.
37քարկոծւեցին, սղոցւեցին, փորձութեան ենթարկւեցին, սրով սպանւելով մեռան,
թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկւած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորւած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։
39Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայւած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։
40Աստւած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարւեն։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 12

Աստւած Մեր Հայրը

1Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացւած է մեր առաջ. 2նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրւած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
3Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքւէք, 4դուք, որ կռւի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակւեցիք մեղքին 5եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղւած է ձեզ իբրեւ որդիների.
6Թէ խրատին համբերող էք, Աստւած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.
7որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի.
8յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդւենք հոգիների Հօրը, որ ապրենք.
9քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։
10Ամէն խրատ տւեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակւածներին։

Յորդոր եւ Զգուշացում

11Ուրեմն ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ տկարացած ծնկները.
12քայլեցէ՛ք ուղիղ ճանապներով, որպէսզի, ով կաղ է, չգլորւի, այլ մանաւանդ՝ բժշկւի։
13Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի.
14զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկւի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծւեն.
15եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց։
16Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժւեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն։
17Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 18ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնւի իրենց համար, 19քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծւի։
20Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։
21Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 22երկնքում գրւած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 23եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։
24Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարւէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տւող Մովսէսին մերժելով չազատւեցին, որչափ եւս առաւել չպիտի ազատւենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 25որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։
26Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժւած բաները պիտի փոփոխւեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։
27Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 28որովհետեւ մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։

=============

Պօղոս Առաքեալի Նամակը Եբրայեցիներին
ԳԼ. 13

Եղբայրասիրութիւնը եւ Սուրբ Կեանք

1Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ։
2Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու։
3 Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկւած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարւածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք։
4Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստւած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին։
5Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»։
6Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք. 7Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։ 8Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան։
9 Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տար ու բերւէք, որովհետեւ լաւ է շնորհքով ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան։
10Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրաւունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում. 11քանի որ այն անասունները, որոնց արիւնը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերւում մեղքերի քաւութեան համար, այդ անասունների մարմինները այրւում էին բանակատեղիից դուրս։
12Դրա համար էլ Յիսուս, որպէսզի իր արեամբ մաքրի ժողովրդին, չարչարւեց դռնից դուրս։
13Բայց, եկէ՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ յանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.
14քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրայ, այլ փնտռում ենք գալիք քաղաքը։
15Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը։
16Մի՛ մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն։
17Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
18Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ։
19Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ։
20Եւ խաղաղութեան Աստւածը, որ 21մեռելների միջից յարութիւն առնել տւեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է, 22ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
23Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ համբերութեմբ տարէք այս մխիթարութեան խօսքերը, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ։
24Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատւել է։ Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։
25Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։ Շնո՜րհ ձեզ բոլորիդ։

=============