Գրիգոր Գրիգորեան
Հայ Ժողովուրդ
Ով հայ ժողովուրդ, օրն է միացէք, Մեր ժայռերի պէս ամուր դուք կացէք, Ժայռեր ենք կտրել քարէ պատ շարել, Մեր պապերն են մեր հողերը վարել:
Արցախցին ասում է Աստւած է վկայ, Արցախցու սրտում երբէք վախ չկայ, Անօրէն թշնամին թող կարօտ մնայ,
Որ ոտքը դնի մեր հողի վրայ: Մեր սուրբ վանքերը ժայռերի վրայ, Նա ցույց է տալիս որ սարը մերն ա,
Չէք կարեղ դուք ժայռ պոկէք պատ շարէք, Թույլ չենք տայ որ մեր հողերը վարէք: Քաջերն են ասում այս նոր դարին, Մենք տէր ենք մեր հողին ու սարին, Էլ բաւական է անօրէն շանը, Որ չոքել է մեր հողին ու տանը: Արիւն ենք թափել կթափենք նորից, Թզաչափ չենք տայ պապեկան հողից, Մենք ենք այս սարի ու հողի տէրը, Արցախը մերն է յաւիտեան մերը:
Դուն Իմ Հայոց Ազգ
Դուն իմ հայոց ազգ սփիւռք աշխարհի, Համախմբուէք դուք ու եղէք բարի, Մեր հողից բաժին ունի ամեն մարդ, Սեփականդ է դու եղիր հպարտ: Ձեռք ձեռքի տուած պահենք երկիրը,
Անարատ պահենք լեզուն ու գիրը, Չլինենք մեր տան ու հողի տէրը, Նման ենք որբի, որ չունի մէրը:
Տէր կանգնիր հողիդ ու գնահատի, Որ թուրքի աչքը դումանով պատի, Հովանաւորի, ծաղկի ,զօրանայ,
Թշնամու աչքը թող որ կուրանայ: Ունենք մենք երկիր, ունենք մենք արև, Չունենանք երկիր ոնց աշնան տերև, Քամին կտանի դէպի ձոր ու սար, Չենք ունենայ տուն որ առնենք դադար: Որտեղ որ լինես դու հպարտացիր, Ունես Հայաստան դու մի մտածիր, Աճի, բազմանայ մեր հայոց ցեդը, Մեր Հայաստաննէ վերջը մեր տեդը:
Արագածը
Բիւրականից ոլոր մոլոր Արագածը բարձրացայ,, Օգոստոսեան օրերին բնութիւնց հիացայ, Գագաթը ձիւն, ծաղկով լցուած սար ու ձոր, Այդ որ տեսայ չեմ մոռանայ ոչ մի օր:
Կապոյտ լիճը արցունքի պէս գագաթին, Ճերմակ ձիւնը երկու կանգուն ճակատին, Գոյնզգոյն ձնծաղիկներ ձիւներից ցած,
Այդ որ տեսայ մնացել էի ապշած:
Լճի մօտ կանգնած քամին էր փչում սարերից, Առուակները կարկաչելով թափւում էին քարերից, Կանաչ ձորեր, ջինջ ու կապոյտ երկինքը, Հովիւը նստած նուագում էր սրինգը:
Սիրտս մնաց Արագածի բարձունքում, Այստեղ էլ նրան շատ եմ կարօտում, Ուզում եմ թռչել, կանգնել գագաթին, Աչքերս թած են ու խիստ դառնագին:
Մենք զովացանք Արագածի հովերով, Ու շնչեցինք նրա բերած բոյրերով, Ով չի տեսել թող որ տեսնի հիանայ, Հայրենիքի սիրով թող նա զօրանայ: |